Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքը տեղի է ունեցել փոքր երեխաների ներկայությամբ
Մի խայտառակ դեպքի մասին եմ ուզում տեղեկացնել հանրությանը։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է հանրային ուշադրություն, հատկապես՝ սփյուռքահայերի հարցերով զբաղվող կառույցներից։
Եվ այսպես. օրեր առաջ մեր հայրենակիցն ընտանիքով մեկ ամսով գալիս է Երևան՝ իր Հայրենիք, արձակուրդն անցկացնելու և փոքր երեխաներին կնքելու համար։ Վարձով տուն ու մեքենա է վերցում լավ համբավ ունեցող թաղամասերից մեկում, և առաջին իսկ օրը սկսում է. «ախպե՛րս, ստեղ մի՛ կանգնի, էս իմ տեղնա», հաջորդ օրը՝ մեկ ուրիշը, հետո՝ մեկ ուրիշը։ Կարճ ասած՝ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»։ Ընդ որում, խոսքը չի՛ վերաբերել մասնավոր տարածքին։
Երրորդ թե չորրորդ օրը վարձակալած տան բակում հերթական «խոսակցությունը» շարունակվում է բռունցքներով՝ երկու հոգով անմարդկային ձևով ծեծում են։ Անգամ տուն են մտնում ու տանն են ծեծը շարունակում՝ փոքր երեխաների աչքի առաջ ծեծում են հորը: Եվ այդ ընթացքում հնչեցնում են սփյուռքահայերին վիրավորող արտահայտություններ։
Կարճ ասած՝ բացարձակ այլանդակություն։
Հույս եմ հայտնում, որ իրավապահները կգործեն բացառապես օրենքի սահմաններում՝ արագ և պրոֆեսիոնալ։ Նման խայտառակություն կատարողները պետք է պատժվեն, ու պատժվեն խիստ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...