Կեղծ վիզա կազմակերպելու համար ստացել և խարդախությամբ հափշտակել է 6500 եվրո գումար
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության և կեղծ վիզա ձևակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել 51-ամյա տղամարդուն:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և կեղծ փաստաթուղթ իրացնելու դիտավորությամբ, Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի թույլտվության իրավունք վերապահող կեղծ վիզա կազմակերպելու համար ստացել և խարդախությամբ հափշտակել է 6500 եվրո գումար:
Մասնավորապես՝ տղամարդը, տուրիզմով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենից առաջարկ է ստացել՝ Երևան քաղաքի 1948թ. ծնված բնակչուհու՝ եվրոպական երկիր մեկնելու նպատակով վերջինիս մուտքի վիզա ստանալու գործընթացը կազմակերպելու վերաբերյալ:
Ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել տարեց կնոջը պատկանող 6500 եվրո գումարը, մոլորության մեջ գցելով ՍՊ ընկերության տնօրենին՝ վերջինիցս 2016թ. դեկտեմբերից 2017թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է կնոջ կողմից ՍՊ ընկերության տնօրենին վճարված 6500 եվրո գումարը՝ անձնագրում, սակայն, փակցնելով ԱՄԷ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի թույլտվության իրավունք վերապահող կեղծ վիզա:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1968թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար