Ստեփանակերտի օդանավակայանն անսովոր մարդաշատ էր․ որն էր պատճառը
Armlur.am-ը գրում է. Օգոստոսի 26-ին Ստեփանավանի օդանավակայանն անսովոր մարդաշատ էր: Բազմաթիվ տեղացիներ ու զբոսաշրջիկներ հավաքվել էին մի տեղում՝ ներկա գտնվելու օդային հրավառությանը: Առավոտյան ժամերից մինչև ուշ երեկո երկնքում իրենց թռիչքն էին իրականացնում տարբեր ինքնաթիռներ՝ փոքր ինքնաթիռներից մինչև անօդաչու թռչող սարքեր և պարապլաներներ։ Երկար տարիներ անգործության մատնված թռիչքուղին չորրորդ Air Fest-ի կողմից նորից գործարկվեց:
Առաջին անգամ այս փառատոնը 6 տարի առաջ էր տեղի ունեցել՝ Լեռնային Ղարաբաղում, իրավիճակով պայմանավորված այս տարի անցկացվեց Ստեփանավանում:
«Առաջին հերթին Ստեփանավանը կլիմայական առումով շատ բարենպաստ է, բացի այդ, կա օդանավակայանի հին թռիչքուղի, որն ինչ-որ կերպ կարելի է շահագործել փոքր ինքնաթիռների համար։ Երրորդ պատճառն այն է, որ այստեղ միջոցառումներ չկան»,- ասում է փառատոնի կազմակերպիչ, Հայաստանի գլխավոր ավիացիոն հիմնադրամի տնօրեն Արմեն Սարգսյանը։
Փառատոնի ծրագիրը ներառում էր աերոմոդելավորում, պարապլաներային թռիչք, անօդաչու թռչող սարք, ուղղաթիռով թռիչք և պարաշյուտով վայրէջք, ինչպես նաև փորձառու օդաչուների դասախոսություններ, պանելային քննարկում և շատ ավելին: Փառատոնը մեկնարկեց փոքր ինքնաթիռների ավիաշոուով, որին մասնակցեցին ավելի քան 10 ինքնաթիռ Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից։ծ






















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...