Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Ի՞նչ են քննարկել Արցախի խորհրդարանում. Արայիկ Հարությունյանը մնացել է առանց հենարանի

Արցախի Ազգային ժողովի գիշերային նիստից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից սնուցվող մամուլը շտապեց կեղծ տեղեկություններ տարածել, իբր հանդիպմանը, որին մասնակցել են քաղաքական ուժերը, նաև նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, լայն կոնսոլիդացիա է ձևավորվել Արայիկ Հարությունյանի շուրջ։

Իրականում, մի քանի ժամ տևած նիստն անցել է չափազանց ծանր և սուր մթնոլորտում, Արայիկ Հարությունյանին առանց սեթևեթանքների և հստակ, մի քանի անգամ առաջարկել են հրաժարական տալ։ Այդ դեպքում կգան նոր դերակատարներ, որոնք պարտավորություններ չեն ունենա արտաքին խաղացողների առջև և կդիմանան, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ադրբեջանամետ վարչախմբի ճնշումներին։

Արցախի նախագահն իր սովորույթի համաձայն, փորձել է իրավիճակի հետագա զարգացման պատասխանատվությունը բարդել մյուս քաղաքական ուժերի և գործիչների վրա, սակայն նրան ասել են, որ ինքն է նախագահը և միայն իրենից է կախված, թե ինչ որոշում կընդունի։ Սուր ելույթներ են ունեցել նաև Արցախի նախկին նախագահները, ընդդիմության ներկայացուցիչները, նշել են, թե կախված Արայիկ Հարությունյանի որոշումից, կմտածեն աջակցել, քննադատել, թե հրապարակավ պահանջել նրա հրաժարականը։ Դա էր պատճառը, որ լուսադեմին դուրս գալով ԱԺ շենքից, Արայիկ Հարությունյանը բավական խեղճացած էր խոսում հանրության մոտ, մի քանի անգամ ներողություն խնդրում, նաև պատմում, թե մոտ ապագայում նեղ կազմով որոշելու են իր հրաժարականի հարցը։

Արամ Բարսեղյան