Ոստիկանությունը, քննչական կոմիտեն ու ԱԱԾ-ն հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտել ու հայտնաբերել են Սամվել Բաբայանի համակիրների հետ վիճաբանած ու կրակոցներ արձակած անձանց. դեպքը քաղաքականության հետ կապ չունի
SHAMSHYAN.com - ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետ Արսեն Այվազյան), ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյան), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Գարիկ Ղուկասյան) գլխավորությամբ, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ) համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրենց գործընկերների և Հայաստանի քննչական կոմիտեի փորձառու քննիչների հետ՝ բացահայտել են ու հայտնաբերել Արցախի Հանրապետության ազգային հերոս Սամվել Բաբայանի համակիրների հետ վիճաբանություն կատարած անձանց և կրակոցներ արձակողներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործությունը քաղաքական մոտիվներ չունի, ոչ մի առնչություն չունի նաև Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների հետ. այն կապված է ֆինանսական խնդիրների հետ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին բերման ենթարկվածների տվյալներն ու դեպքի որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն, Գ. Շամշյանի տեղեկություններով, 2 հոգի քննիչի որոշմամբ ձերբակալվել են՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար