Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Կայծակնահարված տղան 25 տարեկան էր, զինվորական. շուտով պետք է նշանադրվեր

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում երեկ՝ օգոստոսի 30-ին, երիտասարդը անասնակերը դաշտից բերելիս կայծակնահարվել է: 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տուժածի հարազատը՝ ով չցանկացավ ներկայանալ պատմեց, որ տղան  Արկադի Հովհաննիսյանն էր, 25 տարեկան։ 

«Այժմ այնպիսի պահ է, որ ովքեր դեպքի վայրում են եղել իրենցից չենք կարող ինչ-որ բան իմանալ, բայց ըստ տեղեկությունների Արկադին  ավտոմեքենայի վրա խոտի տուկերը դասավորելիս է եղել, իսկ եղբայրը և հորեղբոր որդին ներքևից տվել են, երբ կայծակը խփել է ինքը տուկերի վրայից ընկել է։ Կայծակը խփելուց հետո բոլորը իրենց վատ են զգացել, ուշաթափվել են, երբ  զարթնել են տեսել են, որ Արկադիկը արդեն չկա, ճիշտ է աչքերը բացում փակում է, բայց վիճակը այն չի եղել։ Մինչև հասցրել են հիվանդանոց արդեն ուշ է եղել», -ասաց հարազատը 

Մեր զրուցակցի խոսքով` Արկադին ուրիշ երեխա է եղել` չափի մեջ, համեստ ընտանիքից․ «Հայրը սրտի ծանր վիրահատություն էր տարել, մայրը անցած տարի էր վիրահատվել։ Շատ կազմակերպված  ընտանիք էին՝ խելոք, աշխատող, չեք պատկերացնի ինչպիսի երիտասարդ էր»,-ասաց նա:

Հարազատի խոսքով՝ Արկադին ունի մեկ եղբայր։ 

«Մայրը պատմում  էր, որ երկու եղբայրն էլ ընտրյալներ ունեին։ Մայրը ասում էր տղաներին ասել է` սեպտեմբերին նշանվեք, բայց Արկադիկը ասել է՝ սեպտեմբերը վատ ամիս է, սպասեք տեսնենք սեպտեմբերին ինչ կլինի նոր մի բան կանենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Բարեկամը նշեց, որ Արկադիկը զինվորական էր ու շատ հայրենասեր. «Վերջերս եկավ մեր տուն ասացի Արկադիկ ջան հրաժարվի զիվորական գործից, ասեց՝ ոնց կլինի, որ բոլորս հրաժարվենք, իսկ սահմանը ով պետք է պահի»,- պատմեց նա: