Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Տնտեսություն

Հայաստանում հանքարդյունաբերությունն արդիականցման կարիք ունի. Արմեն Հովհաննիսյան

Հայաստանի ընդերքի հարստությունը կարող է օգտագործվել էլեկտրամոբիլների, արևային վահանակների համաշխարհային արտադրության մեջ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը։

«Այսօր ամբողջ աշխարհում լիթիումի, կոբալտի, պղնձի մեծ պահանջարկ կա։ Գիտեք, որ էլեկտրամոբիլները պղինձ են օգտագործում։ Արեգակնային վահանակներում լիթիում են օգտագործում։ Այսօր ամբողջ աշխարհը տարված է այս արտադրություններով։ Իսկ մենք պինդ օգտակար հանածոների` պղնձի, ցինկի, արծաթի, ոսկու, կապարի բավական լուրջ պաշարներ ունենք»,– ասաց Հովհաննիսյանը։

Գիտնականի համոզմամբ, բնական ռեսուրսները, սակայն, բավական չեն համաշխարհային շուկայում դիրք գրավելու ու նաև` սեփական տնտեսությունը զարգացնելու համար։

Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում հանքարդյունաբերությունն արդիականցման կարիք ունի։ Ոլորտը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք այսօր չլուծելու դեպքում՝ վաղը ավելի լուրջ խնդիրների կարող ենք բախվել։

Կարևորագույն խնդիրներից մեկը հանքանյութի մշակման ամբողջական շղթայի բացակայությունն է։ Հայաստանը, հանդիսանալով հանքարդյունաբերող երկիր, չի հանդիսանում վերջնական արտադրանք վաճառող։

«Առաջնային խնդիրներից մեկն այսօր մաքուր պղնձի արտադրության խնդիրն է։ Մենք ընդերքից արտահանում ենք հանքաքար, որը հարստացվում է, և այդ հարստացված հումքը` խտանյութը, վաճառվում է։ Մենք ընդհանրապես պղնձի որևէ վերջնական արտադրանք չունենք։ Որոշ քանակ կա մոլիբդենի, որը «Մաքուր  երկաթ», «Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերություններն են տալիս, բայց պղինձ ընդհանրապես չունենք»,– նկատում է Հովհաննիսյանը։

Գիտնականի հաշվարկով՝ մեր երկրում հնարավոր է տարեկան նվազագույնը 100 000 տոննա մաքուր պղինձ արտադրել, իսկ պղնձի արտադրական շղթայի ներդրումը ՀՀ տնտեսությունում թռիչքային աճ կապահովի։

Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև ՀՀ կառավարությունը` վարչապետի մակարդակով։ Բայց գործնական քայլեր առայժմ չեն ձեռնարկվել։

Մեր զրուցակցի համոզմամբ` խոսքից գործի չանցնելու հիմնական պատճառը արտադրական հզորությունների ավելացման հետևանքով հնարավոր էկոլոգիական խնդիրների առաջացումն է։ Հետևաբար, ըստ նրա, նախ հարկավոր է լուծել էկոլոգիապես անվտանգ արտադրության հարցը, հետո՝ արդեն դրանց հիման վրա, զարգացնել արտադրությունը։

«Ես հասկանում եմ, որ բնապահպանական հարցերը կարևոր են, բայց պետք է չմոռանանք նաև տնտեսական բաղադրիչը։ Կշեռքի նժարին պետք է դնենք, տեսնենք որն է ծանր, որը` թեթև։ Այսօր ամեն մարդ դրա մասին խոսում է»,– ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ խնդիրներ կան։ Բայց կա նաև արհեստականորեն թելադրված օրակարգ։ Հատկապես, երբ Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին «անհանգստանում են» Ադրբեջանի ներկայացուցիչները։

«Ադրբեջանի բարձրացրած աղմուկի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ խոչընդոտի ՀՀ տնտեսության զարգացմանը»,– համոզված է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է մասնագիտական ռեսուրսին, Արմեն Հովհաննիսյանը վստահեցնում է` Հայաստանում այսօր կան բարձր որակավորման մասնագետներ, որոնք ընդունակ են ընդերքշահագործման ու հետագա արտադրական շղթայի համար նորագույն տեխնոլոգիաներ մշակել։ Մնում է ցանկություն և գումար։