Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Տնտեսություն

Կնքվեց համագործակցության նոր հուշագիր ԱՏՁՄ և staff.am-ի միջև

Օգոստոսի 29-ին «Դիջիթեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին ընդառաջ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը և staff.am տնօրեն Նազելի Բադալյանը կնքեցին համագործակցության նոր հուշագիր։

 
UATE & staff.am

Համագործակցության այս նոր մոդելն առաջինը կիրառվեց «Դիջիթեք 2022»-ի շրջանակներում՝ հնարավորություն ընձեռելով տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերություններին իրենց թափուր հաստիքներն անվճար հիմունքներով հրապարակել staff.am-ի կողմից հատկացված մեկ միասնական հարթակում։

Հաշվի առնելով համագործակցության այս ձևաչափի արդյունավետությունը և մասնակից ընկերությունների հետաքրքրությունը՝ այս տարի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և staff.am-ի միջև համագործակցության շրջանակներն ավելի են ընդլայնվել։


Այս անգամ Կարիերայի հատուկ հարթակը, որը հասանելի է staff.am/digitec23 հղմամբ, բաց կլինի ոչ միայն տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերությունների, այլ նաև ԱՏՁՄ անդամ ընկերությունների համար, որոնք կարող են հայտարարությունները հրապարակել հարթակում մինչև «Դիջիթեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսի ավարտը, իսկ թափուր հաստիքները տեսանելի կլինեն բոլոր օգտատերերին մինչև նոյեմբերի 1-ը։ 

Համագործակցության շրջանակներում նաև staff.am մեդիա հարթակը՝ staffmedia.am-ը կլինի «Դիջիթեք 2023»-ի մեդիա գործընկեր՝ ակտիվորեն լուսաբանելով ցուցահանդեսի մեդիա նորությունները։ 

Նշենք, որ այս տարի «Դիջիթեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսը կկայանա 2023 թ. hՀոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Արդեն շուրջ 18-րդ անգամ կազմակերպվող այս տարածաշրջանային խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսի խորագիրն է «Tech Fusion: Connecting ideas, Transforming industries», իսկ առանցքային թեման կլինի տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա՝ կրթությունից մինչև բժշկություն։