Ադրբեջանը ԱԹՍ-ով հարվածել է ՀՀ ԶՈՒ պատկանող ռազմական մեքենային` ՀՀ տարածքում, բռնկվել է հրդեհ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հասարակական-քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Սեպտեմբերի 2-ին կեսօրին Ադրբեջանը անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարված է հասցրել ՀՀ Զինված ուժերին պատկանող ռազմական մեքենային` Հայաստանի Հանրապետության տարածքում, սահմանի խորքում, բաց տարածություն մեջ։ Դրանից հետո բռնկվել է հրդեհ, որն արագորեն տարածվում է ՀՀ Վայոց ձորի լեռներում` հրկիզելու հարյուրավոր հեկտար խոտածածկ տարածություններ։ Փրկարարական ուժերին չի հաջողվում մարել հրդեհ` չոր եղանակի, լեռնային, դժվարանցանելի ռելիեֆի, տեղանքում ջրային ռեսուրսների սակավության պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մահացել է փրկարարական ծառայության մի սպա։
Այս ռազմական և հրդեհային իմաստով արտակարգ դրության մասին ո’չ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ո’չ ՀՀ ներքին գործերի նախարարությունը լիարժեք տեղեկատվություն չեն տրամադրում` իրականությունը թաքցնելով հանրությունից։
Ներքին գործերի նախարարությունը փոխարեն ուժեր տեղաբաշխվի Վայոց ձորի մարզում հրդեհի մարման աշխատանքները կազմակերպելու համար, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ոստիկաններին բերել են Երևան` ընդդիմության հանրահավաքը հսկելու համար։ Հազարավոր ոստիկանները, պարապություն վիզները ծռած նստած են Երևանի կենտրոնում, իսկ Վայոց ձորի լեռները կրակի մեջ են` թշնամու ստեղծած հրդեհի հետևանքով»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...