Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծառայող
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծառայող: NEWS.am-ի հետ զրույցում Արթուրի համադասարանցին պատմեց, որ Արթուրը տան ավագն էր, ունի իրենից փոքր եղբայր եւ քույր, հայրը ոստիկան է:
«Արթուրն էլ էր ցանկանում ոստիկանական ակադեմիա ընդունվել, բայց գործերը տալու համար զինծառայության գրքույկ էր պետք, ասում էր՝ գնամ, ծառայեմ, գամ, ընդունվեմ: Արթուրն այս տարի հունվարի 23-ին էր բանակ զորակոչվել, շատ գոհ էր ծառայությունից, իր մոտ ընկերոջ հետ էին զորակոչվել: Երեկ էլ հետը խոսել ենք, գրում էր, որ մի քանի օրից տեղափոխվելու է ընկերոջ մոտ, շատ ուրախ էր»,- պատմեց նա:
Համադասարանցին, որ Արթուրը բոլորի սիրելին էր, դասարանի ուրախությունը. «Դասարանում ինքը մի կողմ, մնացածը մի կողմ, շատ զուսպ էր, դաստիարակված, բոլորն իրեն շատ էին սիրում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը:





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...