Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Ժամանց

Կենդանակերպի ամենահաջողակ նշանները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արևելյան աստղագուշակն առանձնացնում է կենդանակերպի մի քանի նշանների, ովքեր ի ծնե հաջողակ են։ Նրանք հեշտությամբ են հասնում սեփական նպատակներին։

Նախաձեռնող նշաններ՝ Վիշապ, Կապիկ, Ձի։ Հաջողությունն այդ մարդկանց կյանքում այնքան էլ շատ չէ, որքան նրանք կցանկանային։ Հաջողության պակասը նրանք ստիպված լրացնում են աշխատասիրությամբ, համառությամբ և լավատեսական աշխարհայացքով։ Ամեն ինչում ստիպված են հույսը դնել իրենց վրա։ Նրանք շատ լավ գիտեն, որ երկնքից մանանա չի թափվելու իրենց համար, այդ պատճառով էլ անում են հնարավոր ամեն բան՝ բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Կարելի է ասել, որ նրանք անձամբ են կերտում սեփական ճակատագիրը։

Պիոներական նշաններ՝ Խոզ, Այծ, Աքաղաղ։ Այս մարդկանց կյանքում մշտապես նկատվում է հետևյալ տենդենցը՝ նրանք խանդավառվում են որևէ մտքով, նրանց մոտ ամեն ինչ լավ է ընթանում, հաջողությունն ուղեկցում է նրանց։ Բայց որոշ ժամանակ անց նրանք կորցնում են գործի նկատմամբ հետաքրքրությունը և մի կողմ թողնում սկսած գործը։ Որպեսզի հաջողությունը ժպտա նրանց, հարկավոր է ընդամենը գտնել իրենց կյանքում և զբաղվել նրանով, ինչ իսկապես իրենց սրտով է։ Հենց նրանք դադարեն տատանվել, ամեն ինչ կընկնի իր տեղը։

Ճակատագրական նշաններ՝ Վագր, Շուն, Առնետ։ Արևելյան աստղագուշակի համաձայն՝ նրանց միշտ հետապնդում է բախտը, ընդ որում, ոչ միշտ չար։ Նրանց համար կարևոր է սեփական ճանապարհն ընտրելը, և որքան շուտ նրանք գտնեն այն, այնքան լավ։ Կյանքում նրանց օգնում է համառությունը, աշխատասիրությունը և հաստատակամությունը։ Դրա շնորհիվ նրանք կարող են փոխել սեփական ճակատագիրը։

Հաջողակ նշաններ՝ Կատու, Օձ, Ցուլ։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներին հաջողությունն իսկապես ժպտում է։ Նրանք կարողանում են ռիսկի դիմել, կյանքն առավելագույնս օգտագործել և ընդունել կյանքի բոլոր նվերները։ Իհարկե, նրանք երբեմն չեն նկատում դա և ամեն ինչ ընդունում են այնպես, կարծես այդպես էլ պիտի լիներ։