Իրադրությունը իսկապես կարող է շատ արագ լարվել. Տաթև Հայրապետյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը գրում է.
«Ադրբեջանական մեդիա տիրույթը լի է Հայաստանի դեմ նոր հնարավոր գործողությունների գնալու մասին նյութերով: Թե՛ քարոզչական մամուլը, թե՛ պատգամավորները, թե՛ իշխանությունների խոսնակները նույն թեզի շուրջ են կառուցում իրենց խոսքը, որ իբրև բանակցությունները փակուղում են, բախումն անխուսափելի է, թիրախում էլ՝ Սյունիքն է:
Երեկ օրինակ, իրենց պատգամավորներից մեկը վրացական մեդիային տված հարցազրույցում պարզ տեքստով խոսում էր Սյունիքի վրա հարձակվելու իրենց նպատակների մասին: Դրան զուգահեռ վերջին շաբաթների ընթացքում Իսրայելից դեպի Ադրբեջան, ինչպես նաև Թուրքիայից դեպի Ադրբեջան ռազմական ուղեբեռով թռիչքների աճ է նկատվում:
Ադրբեջանի ՊՆ–ի հետ էլ առնչվող կայքերը գրում են, որ պետք է լայնամասշտաբ զորավարժություններ սկսել ՀՀ տարածքների երկայնքով ու դա վերափոխել գործողությունների:
Այս ամենը կարող է արվել երկու նպատակով՝
1) Ադրբեջանն իրոք գործողությունների է պատրաստվում ՀՀ–ի դեմ և շատ ակնհայտորեն խոսում է դրա մասին:
2) Սա տեղեկատվական քարոզչական գիծ է, որի նպատակը հայ հանրության ներսում խուճապ առաջացնելն է, իսկ ՀՀ իշխանությունների հանդեպ կիրառվում է ուժի սպառնալիքի գործոնը: Երկու դեպքում էլ գործ ունենք ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության հետ:
Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները:
Խելացի աշխատել գործընկերների հետ, տեղեկատվական քարոզչական նյութերը օպերատիվ իրավիճակի հետ միասին ներկայացնել նրանց: Ավելի լավ է կանխարգելիչ քայլեր անել հիմա, քան սպասել էսկալացիայի, նոր գործել:
Պետք է ինտենսիվ աշխատել իրանական կողմի հետ: Իրանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ Իրանի ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը՝ սահմանների անձեռնամխելիության հետ կապված: Իրանն իսկապես կարևոր զսպիչ գործոն է տարածաշրջանում ադրբեջանական ագրեսիայի հարցում, ուստի պետք է օգտվել դրանից:
Պետք է խելացի, հանրային դիմադրողականությունը բարձրացնող տեղեկատվական քաղաքականություն վարել: Հանրությանը մեծ մասամբ տեղեկատվական աղբ է մատուցվում, իրականության հետ կապ չունեցող լուրեր, որոնք միայն վնաս են տալիս մեզ:
Բնական է՝ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել բանակում:
Ոչ մարտական պայմաններում մահացությունների աճը շատ վտանգավոր հետևանքներ է ունենում, դրանք ոչ թե կոծկել է պետք, այլ քննել: Բացի այդ, ՊՆ ներկայացուցիչները պետք է այցելեն այն ընտանիքներին, որոնք որդի են կորցրել, չի կարելի անտեսել նրանց:
Խիստ կասկածում եմ, որ իմ ասածներից որևէ մեկը կարվի, բայց նաև հույս ունեմ, որ կսխալվեմ: Իրադրությունը իսկապես կարող է շատ արագ լարվել, պետք է աշխատել հենց այս պահից սկսած»։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ Կարապետյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան