Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Փորձենք տրամաբանելով հասկանալ, թե այս պատկերով ինչ մեսիջ են հղում». Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջան անունով արհեստածին պետության ահաբեկչական բանակի զորավարժություններին մասնակցող զինտեխնիկայի, տրանսպորտային միջոցների վրա պատկերաված է այս նշանը։
 
Ես գիտեմ, որ իրենք սիմվոլներին շատ մեծ ուշադրություն են դարձնում՝ սկսած աստղերի դասավորվածությունից, թվերի հերթականությունից, վերջացրած տարատեսակ էլեմենտների օգտագործումից։
 
Հիմա փորձենք տրամաբանելով հասկանալ թե այս պատկերով ինչ մեսինջ են հղում։
Մաթեմատիկայի մեջ այս նշանը կոչվում է ցանկացածի, բոլորի համար, գալիս է անգլերեն All բառից և շրջված A -ն է։
 
Սակայն իրենց տրանսպորտային միջոցների և զինտեխնիկայի վրա հորիզոնական այս — գիծը V-ի երկու կողմերից դուրս եկած է։
 
Այս ( V ) կերպ պատկերաված է Հայաստանի քարտեզը՝ վերևը լայն, ներքևը նեղ։ Քարտեզի մի հատվածով անցկացված գիծը եզրագծերից դուրս է եկել, այսինքն, մի կողմից օկուպացված Քաշաթաղի, կամ Քարվաճառի հատված, մյուս կողմից հայաթափված Նախիջևանի հատված։
 
Եթե փորձենք թարգմանել այս անգամվա զորավարժության կարգախոսը, ապա կստացվի հետևյալը «Միջանցք բոլորի համար»: