Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց չեմ բացառում, որ լինեն մանր էպիզոդներ․ Մհեր Հակոբյան



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«
Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ իրենց մոտ մեծ զորավարժություն է ընթանում և այդ զորավարժությունների սահմանում են ամեն ինչ անում, բայց պետք է միշտ պատրաստ լինել: Ըստ էության ռազմավարական նախաձեռնությունը թշնամու ձեռքում է և ինքն է որոշում, որ պահին մեզ որտեղից հարվածի, և դա շատ վատ է,  այսինքն մենք մաքուր պաշտպանական դիրքորոշման մեջ ենք»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան այս տեսակետը հայտնեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զենք և զինտեխնիկա կուտակելու մասին տեղեկություններին:

 «Ամեն դեպքում կարծում եմ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, որովհետև միջազգային ճնշումը Ալիևի վրա հսկայական է։  ՀՀ-ին հարվածելու առումով լուրջ խնդիրներ կունենան, իսկ Արցախի Հանրապետության հետ կապված էլ Ռուսաստանի դաշնության ֆակտորը կա, բայց չեմ բացառում, որ լինեն մանր էպիզոդներ, ինչպես եղավ մի քանի օր առաջ, անցած տարվա սեպտեմբերին։ Այսինքն մի քանի օրվա սրացում սահմանին»,- ասաց նա:

Հակոբյանի խոսքով՝ մեզ հոգեբանական ահաբեկչության են ենթարկում, փորձում են  խուճապային և այլ տրամադրություններ ստեղծել ՀՀ-ի ներսում․ 

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաները շատ են զարգացել, հասարակության լայն շերտերը ինֆորմացված են։ Տեղեկատվության և ապատեղեկատվության դերը հազարապատիկ ավելի է ընդգծվել։ Եթե 3 հազար տարի առաջ պատերազմի, լավի ու վատի մասին տեղեկություններ էին ունենում միայն  երկրի ղեկավարները, այժմ հասարակության գերակշիռ մասը տեղեկացված է։ Թշնամու նպատակն է` արտագաղթ, ներքաղաքական ցնցումներ առաջացնելը, բանակի և պետական կառույցների նկատմամբ հավատը ոչնչացնելը»,- եզրափակեց Մհեր Հակոբյանը:

Լիլիթ Զալիբեկյան