Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Տեսանյութում ցուցադրել են iPhone 15-ի ճշգրիտ մակետները՝ բոլոր գույներով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինսայդեր Ջոն Ռեթինգերը, որը X ( նախկին Twitter) սոցցանցում հանդնես է գալիս Jon4Lakers կեղծանունով, տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է դեռևս չթողարկված iPhone 15 սմարթֆոնի ստանդարտ մոդելի մակետները՝ տարբեր գույներով:

Ըստ 9To5Mac կայքի՝ Ռեթինգերի հրապարակած տեսանյութը արժեքավոր է նրանով, որ այն դրանով ներկայացված են այս հեռախոսի բոլոր հինգ գույներով տարբերակները։

Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, ապա iPhone 15-ը կթողարկվի կապույտ, սև, դեղին, վարդագույն և սպիտակ գույներով։ Ընդորում, ներկայացված նյութերում հեռախոսների գույներն ամբողջությամբ հագեցած չեն։

9To5Mac-ը գրում է, որ «չնայած ձանձրալի գույներին», նոր iPhone 15-ը դեռ մեծ հետաքրքրություն է ներկայացնում հանրության համար։ Համենայն դեպս այն պատճառով, որ 2023-ին թողարկվելիք սմարթֆոնները կլինեն Apple-ի պատմության մեջ առաջինը, որոնցում կօգտագործվի սովորական USB-C միակցիչ Lightning-ի փոխարեն:

Ըստ տեղեկությունների՝ iPhone 15-ն մի քանի այլ նոր հնարավորություններ ևս կստանա, ինչպիսիք են Dynamic Island-ը և 48 ՄՊ հիմնական տեսախցիկը: Սպասվում է, որ հեռախոսը հասանելի կլինի 6,1 և 6,7 դյույմանոց տարբերակներով (iPhone 15 Plus): Բացի դրանից, Apple-ը նաև հայտարարել է, որ iPhone 15-ների համար նոր FineWoven պատյաններ կլինեն:

Ավելի վաղ նույն ինսայդերը հրապարակել էր նաև տեսանյութ, որում պատկերված էին iPhone 15 Pro սմարթֆոնների մակետները՝ չորս գույնով՝ սև, սպիտակ, մուգ կապույտ և մոխրագույն։

Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ աշնանային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ Սթիվ Ջոբսի անվան թատրոնում՝ Կուպերտինոյում գտնվող Apple Park կամպուսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Այն կանցկացվի Wonderlust կարգախոսի ներքո, որն անգլերենից թարգմանվում է որպես «հրաշքների ծարավ»: Նոր սարքերը, վաճառքի կհանվեն սեպտեմբերի 22-ին, իսկ նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին։

Նշենք, որ ԵՄ-ն բջջային սարքեր արտադրողներից պահանջել է մինչև հաջորդ տարվա վերջ արդեն անցնել USB-C ստանդարտին։ Ըստ Bloomberg-ի լրագրող և վերլուծաբան Մարկ Գուրմանի՝ Apple-ը չի սպասի այդ ժամկետի ավարտին և արդեն iPhone 15 շարքում լիցքավորման Lightning համակարգից կանցնի USB-C-ի, սակայն սեպտեմբերի 12-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ դա կգովազդի որպես նորարարություն և նույնիսկ չի հիշատակի ԵՄ պահանջները։