Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Արևային էներգիան կարող է «աֆրիկյան հրաշքի» սկիզբը դնել

Քենիայում կայացած գագաթնաժողովում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը զարգացած երկրներին կոչ է արել մինչև 2025թ. ներկայացնել էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու ֆինանսավորումը երկակի ավելացնելու կոնկրետ պլաններ։ Նայրոբիում, Աֆրիկյան կլիմայական գագաթաժողովում նա նշել է, թե պետք է ավելի հավակնոտ խնդիրներ առաջադրենք կլիմայի ոլորտում, որպեսզի երկրներն ակտիվացնեն ջանքերը ջերմաստիճանի աճը սահմանափակելու և այդ գործընթացի վրա ազդելու ուղղությամբ։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ եկել է հանածո վառելիքից հրաժարվելու և վերականգնվող էներգիային անցման ժամանակը։ «Մեզ պետք են մինչև 2030 թ. ածխից հրաժարվելու վստահություն ներշնչող պլաններ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամներից, 2040 թ.՝ մնացած երկրներից»,- ասել է Գուտերիշը։ Նա նշել է Ցելսիուսի 1,5 աստիճանով միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացումը պահելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ զարգացած երկրները պետք է հստակ պլաններ ներկայացնեն մինչև 2025 թ. կլիմայական անցման ոլորտում ներդրումների երկակի ավելացման վերաբերյալ։ Համաձայն նրանց ստանձնած պարտավորությունների՝ նրանք պետք է «զարգացող երկրներին, որպես աջակցություն կլիմայի ոլորտում, տրամադրեն տարեկան 100 մլրդ դոլար և ամբողջությամբ ֆինանսավորեն Կլիմայի ֆոնդը»։

Նշելով, որ աֆրիկյան երկրները տառապում են տապից՝ Գուտերիշը նշել է, թե արևը կարող է վնասի փոխարեն օգուտ տալ, եթե Աֆրիկայի երկրները զարկ տան արևային էներգիայի կիրառմանը, արևային վահանակներ և մարտկոցներ ներկրեն, և մասսայական տեղադրեն։ «Աֆրիկյան հրաշք» այդպես է անվանել ՄԱԿ գլխավոր քարտուղարը Աֆրիկա մայրցամաքի հնարավորությունները, որին կարող են հասնել առաջին հերթին արևի միջոցով։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Արմինե Կարապետյան