Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են․ պատգամավոր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են:
Հատկապես Արցախի պարագայում դրանք առավել վտանգավոր են այն պատճառով, որ չնայած ըստ Արցախի Սահմանադրության, նախագահի հրաժարականից հետո այդ պարտավորությունը ժամանակավորապես դրվել է ԱԺ նախագահի վրա, սակայն ամեն դեպքում անցումային ժամանակահատված է, նախագահի ընտրությունը դեռ չի եղել, իսկ ցնցումների շահառուները ներսից և դրսիչ քիչ չեն:
Անշուշտ Ադրբեջանն էլ պատահական չի ընտրել ակտիվացման ժամանակը և այս օրերին, նաև այս ձևով հսկայական ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ:
Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձևավորել ուժի կիրառման համար և պատահական չէ նրա ԱԳ նախարարի և նախագահի` արտաքին հարցերով օգնականի բառապաշարի կտրուկ կոշտացումը:
Արցախն ու արցախցին դիմակայում են սովին, տոտալ բլոկադային, անորոշությանը, դավաճանությանը ու դրա դիմադրության ռեսուրսը ստեղծված ծանր իրավիճակում շարունակվում է մաշվել:
Այս տեսանկյունից առանձնապես տեսանելի չէ միջազգային դերակատարների գործուն ջանքերը` կանխելու արցախյան բլոկադան ու նրա դեմ հնարավոր ագրեսիան:
Իսկ հայաստանյան իշխանությունների մասին արդեն ամեն ինչ պարզ է ու ամեն ինչ ասված»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...