Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Հայկ Մարությանի՝ գործարարներով համալրված թիմի անդամները պարբերաբար չեն վճարում հարկերն ու տուգանվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, քարոզարշավին, իսկ դրանից առաջ բեմերում օրինականությունից եւ կոռուպցիայից խոսող Հայկ Մարությանի ներկայիս թիմակիցները պարբերաբար թաքցրել կամ չեն վճարել հարկերը։ Ընդ որում՝ այդ ամենն արել են նաեւ այն ժամանակ, երբ Երեւանի քաղաքապետը Մարությանն էր։

Արդյունքում նրանք տուգանվել են ՊԵԿ-ի կողմից: Օրինակ՝ ավագանու ընտրացուցակի 10-րդ հորիզոնականում տեղավորված Արամ Թորոսյանը, որ «ԱՍԴԳ» ՍՊԸ տնօրենն է, 2020թ. տուգանվել է այն բանի համար, որ դրան նախորդած տարում չի վճարել 915 հազար դրամի չափով հարկեր։ Մեկ այլ դեպքում էլ 2021թ. հունվարին նա ծանուցվել է 1 մլն 882 հազար դրամի չկատարված հարկային պարտավորություններ ունենալու մասին։

Ընդ որում՝ նա չի վճարել ոչ միայն ԱԱՀ եւ ոչ ռեզիդենտի շահութահարկ, այլեւ սոցիալական վճարներ։ Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ 2021թ. ընկերությունն ունեցել է հետեւյալ պարտավորությունները՝

. ԱԱՀ -55971 դրամ, ապառք` 55860 դրամ, տույժ՝ 111 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից,

. Ոչ ռեզիդենտի շահութահարկ-12101 դրամ, ապառք` 12077 դրամ, տույժ՝ 24 դրամ, որն առաջացել է 2020թ. շահութահարկի 4-րդ եռամսյակային կանխավճարից,

. Սոցիալական վճար-191156 դրամ, ապառք` 190775 դրամ, տույժ՝ 381 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից,

. Եկամտային հարկ-1623438 դրամ, ապառք` 1620198 դրամ, տույժ՝ 3240 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից։

Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է ֆիլմարտադրությամբ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում