Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է նախապատրաստում

Վերջին օրերին ՀՀ սահմաններին ադրբեջանական զորքի կուտակումները, որոնց մասին այսօր Կառավարության նիստում խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը, մտահոգվելու տեղիք են տալիս: Արդյոք սպասելի է նոր էսկալացիա:

MediaHub-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր նշանները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է նախապատրաստում: Արցախի ՊԲ-ն տեսանյութով ներկայացրել է սահմանագծի շուրջ ադրբեջանական բանակի կուտակումները, տեղեկատվություն կա Կապանի ուղղությամբ թշնամական ծանր տեխնիկայի կուտակման մասին:

«Նոր պատերազմի վտանգը չի չեզոքացվել 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո։ Ժամանակ առ ժամանակ նույնիսկ ավելի է ակտիվացել, բայց մեծ հաշվով նոր պատերազմի վտանգն ավելի մեծ է, քան կարճաժամկետ խաղաղության հնարավորությունը։ Ես համարում եմ, որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մեծ է»,-ասաց նա։ 

Խոսելով ստեղծված բարդ իրավիճակի մասին և դրա ֆոնին, օրինակ,  հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն անցկացնելու մասին, փորձագետն ասաց, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քայլ, որն ուղված է բանակն ավելի ուժեղ դարձնելու, նոր տեխնոլոգիաներով կամ նոր մեթոդների տիրապետելու հնարավորություններ ստեղծելուն դրական է գնահատում: Սակայն արդյո՞ք Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների ակնհայտ սրացման ֆոնին անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններն էլ ավելի չեն սրի վիճակը.  

«Ո՞ւմ համար է վտանգ, Հայաստանի համա՞ր է վտանգ, թե՞ Ռուսաստանի համար է վտանգ։ Ռուսաստանն այս տարածաշրջանից դուրս չի գա։ Հարաբերությունների սրացւում կամ ընդհանրապես՝ 2020 թվականից հետո հարաբերությունները ոչ այդքան սահուն են ընթանում, որքան կարելի էր ենթադրել։ Դա ունի իր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները, թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի համար։ Եվ այստեղ որոշ հարցերում, եթե Ռուսաստանի ազգային շահը չի համընկնում Հայաստանի ազգային շահի հետ, դա չի կարելի ասել, որ մեր հարաբերությունների վատացում է»,-արձագանքեց Կարեն Հովհաննիսյանը։

Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը հնարավոր է, եթե հայերը ներողություն խնդրեն. սա է պաշտոնական Բաքվի հերթական պահանջը Երևանին, որը հնչեցվել է երեկ. Փորձագետը կարծում է՝ սա հերթական հոգեբանական գրոհն է Հայաստանի նկատմամբ.

«Բաքվի հերթական հոգեբանական գրոհն է. հարաբերությունների լավացում, ճանապարհ դեպի խաղաղություն՝ այս ամենը կարելի է համարել այդ ամենի չեզոքացում։ Ադրբեջանի լկտի պահվածք»,-եզրափակեց Հովհաննիսյանը։