Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

IDBank-ը տեղաբաշխել է 5 մլն դոլար ծավալով տրանշը

Հուլիսի 24-ին IDBank-ը թողարկել էր AMANLBB2LER8 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2023 թվականի դոլարային տրանշը, որի տեղաբաշխումն արդեն ավարտվել է։

IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանը նշում է․ «IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում  է։ Քանի որ պահանջարկն ըստ էության գերազանցում է առաջարկը, մենք դեռևս այս տրանշի տեղաբաշխումը չավարտած՝ ևս մեկ տրանշ թողարկեցինք», - ասել է Արման Ասատրյանն ու հավելել, որ պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ, ինչն ավելի գրավիչ է դարձնում գործիքը:

Առաջին տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,25%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 27 ամիս։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ