Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտումՊինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են․ Էդմոն Մարուքյան Panasonic ընկերությունը առաջին անգամ գրասենյակում թափանցիկ արևային վահանակներ տեղադրելը վստահել է սովորական շինարարներինՎրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ ԱլեքսանյանԳիտնականները հայտնաբերել են նեյրոնային ազդանշաններ, որոնք կանխատեսում են մարդու դեմքի արտահայտությունըՉինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելայի նավթի հետ կապված խնդիրների մասին Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրըՁնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացելԿրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվելՆարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում․ մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին․ Ռոբերտ ԱմստերդամՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նախազգուշացնում է. Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելDior-ը դասականներին նրբագեղություն է հաղորդում՝ ստեղծելով Lady Dior, Book Tote և Bow Bag պայուսակների նոր տարբերակներըՌուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ ՄեդվեդևTCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՄբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել Եկեղեցու պառակտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ Ավետիք Չալաբյան
Մշակույթ

Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել, նրան փակել են սենյակում ու միտումնավոր մատնել անուշադրության

Հանճարեղ երաժիշտ, ազգագրագետ և բանահավաք Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Գյումրիի Արվեստների ակադեմիայում հանդիպում է անցկացվել Միացյալ Նահանգներում բնակվող Կոմիտասի ազգականուհու՝ հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Մելինե Գարագաշյանի հետ, որը ներկա երաժիշտներին ու հոգեբաններին է ներկայացրել մեծն Կոմիտասի կյանքի անհայտ դրվագներն ու պատմությունները:

Դրանք տեղ են գտել Գարագաշյանի երկու գրքերում, որտեղ Կոմիտասը ներկայացվում է հոգեբանական ուսումնասիրությունների տեսանկյունից։ Իսկ հանճարեղ երաժշտի կյանքն ուսումնասիրելու առիթ են հանդիսացել երկու լուսանկարներ, որոնք Մելինե Գարագաշյանը հայտնաբերել էր սկեսրոջ պայուսակում։


Սիրելի քրոջս՝ Մարիկին, իր եղբայր Կոմիտաս Վարդապետից։ Այս մակագրությամբ ազգականուհուն 1909 թվականին ուղարկված լուսանկարները Տիկին Մելինեի ամուսնու տատը խնամքով է պահպանել ու փոխանցել սերունդներին։ Վարդապետի կապը հորեղբոր ընտանիքի հետ եղել է շատ ամուր, նրանք Կոմիտասի միակ հարազատներն են եղել։


«Կոմիտասի մայրը, որ մահանում է, Կոմիտասը դեռ մեկ տարեկան չկար, Կոմիտասի հորեղբոր կինը թե՛ Կոմիտասին, և թե՛ Մարիկին միևնույն ժամանակ կաթ կուդար, ուրեմն նրանք կաթնեղբայր ու կաթնաքույր կլլան իրար, Կոմիտասը Մարիկին քույր կկանչե»,- պատմել է Կոմիտասի ազգականուհի Մելինե Գարագաշյանը։


Պատահական գտած այս լուսանկարներն էլ հոգեբան Մելինե Գարագաշյանին միտք ու թեմա են տալիս Կոմիտասի կյանքը հոգեբանական հետազոտության ենթարկելու համար: Սկսում է ուսումնասիրել աշխարհի տարբեր երկրներում պահպանված արխիվային փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները, միակ վայրը, որտեղ արգելվել է հոգեբանի մուտքը, եղել է Թուրքիայի պետական արխիվը, որտեղից հրաժարվել են փաստաթղթեր տրամադրել։ Իսկ ձեռքի տակ եղած նյութերի վերլուծությունն ապացուցում է, որ Կոմիտասն իրականում չի խելագարվել:

«Կոմիտասը հոգեկան հիվանդ չէր, Հալիդե Էդիպը, որ թուրք էր, Կոմիտասի մոտիկ բարեկամ Սուլթան Համիդի քարտողարուհուն աղջիկն էր, գրած է՝ քանի որ Կոմիտասը հոգեբուժարան գնաց, ուրեմն խենթ էր, այդպես բան չկար, Կոմիտաս խենթ չէր,Կոմիտասը չէր խենթացած, ինքը հոգեցունց ըլլած էր»,- պարզաբանում է հոգեբան Մելինե Գարագաշյանը:

Ըստ մասնագետի՝ 1915 թվականի Ցեղասպանության կենդանի վկան ու ականատեսը հոգեպես անհավասարակշիռ վիճակում էր հայտնվել իր վախերի պատճառով, նա դարձել էր լռակյաց ու պարփակված իր աչքերով տեսած սարսափների մեջ, որոնք բարձրաձայնելիս նրան խենթ էին համարում։

«Կոմիտաս հոգեցնցում մը ապրեցավ,այդ զորավոր վախերը,որ ունեցավ ցողասպանության ժամանակ,մանավանդ նկատի առնինք, որ ինքը հոգևոր հովիվ էր,ըսել է, որ ինքը պետք է հոտին օգտակար ըլլար, որ չկարեցավ, ինքը միայն Նարեկ կկարդար և մարդիկ իրեն խենթի տեղ կդնեին»,- նկատել է ամերիկահայ հոգեբանը:

Հոգեբանական վերլուծությունից հետո պարզվում է, որ անհրաժեշտ մասնագիտական օգնություն ցուցաբերելու դեպքում Կոմիտասը լիարժեք առողջանալու հնարավորություն կունենար։

«Կոմիտասը տարավ ծանր հոգեկան ցնցում, բայց դա չի նշանակում, որ նա տառապել է շիզոֆրենիայով, ոչ դա սթրեսային վիճակ էր, որը բուժելի էր,եթե լինեին հոգացավ մարդիկ, որոնք կկանգնեին նրա կողքին և կբուժեին, բայց անտարբերությունը կործանեց նրան»,- կարծում է հոգեբույժ Ջուլիետա Մարգարյանը։

 Հոգեբուժարանում գտնված տարիներին Կոմիտասը պահանջել է վերադարձնել իր ստեղծագործություններն ու հավաքագրած գեղջկական երգերի խազագրությունները, հենց այդ ազգային երգերն էին, որոնք մինչ 1915 թվականը մեկ առ մեկ մեծ երգահանը հավաքագրել էր հայկական գյուղերից ու բնակավայրերից ու մշակել:

«Կոմիտասը ուղղորդվել է ինչ-որ առեղծվածային, աստվածային մի ուղղորդումով, որպես առաքյան, որպես մեծություն, որը կարողացել է գտնել հենց այն երգերը, որտեղ կան հայի ինքնության յուրահատուկ դրսևորումներ, դա կարող ենք անվանել կոդավորում»,- նշել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնորենի պաշտոնակատար Հասմիկ Հարությունյանը:

«Կոմիտասն առաջին հայ երաժիշտն էր, որ մեր ժողովրդական ու հոգևոր երաժշտությունը բազմաձայնեց մեր ազգային մտածողության երաժշտական օրենքներով՝ ինտոնացիաներով, դա ամբողջ աշխարհում նորություն էր»,- ասել է «Խազեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանը։

 Կոմիտասի կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել նաև Շիրակի դաշտավայրը, որտեղ Արևմտյան Հայաստանից վերաբնակեցված գաղթականններից ամենաշատ երգերն ու խաղիկներն է կարողացել նոթագրել։ Կոմիտասը հատկապես հմայված է եղել Հառիճավանքով, որտեղ հոգեկան հանգստություն է ստացել։

 «Շիրակցիներս հպարտանում ենք, որ ունենք կոմիտասյան սրբավայր և այդ սրբավայրերից մեկը Հառիճավանքն է, որտեղ հինգ անգամ եղել ու հանգստացել է, ինչպես ինքն է իր նամակներից մեկում գրել՝ իր նյարդերն է բուժել Կոմիտասը Մկրտիչ Խրիմյանին ուղեկցելիս»,- պատմել է Հասմիկ Հարությունյանը։

«Կոմիտասը շատ խիստ կապրեր, իր ականջը բնավ չի մաքրել, որ իր լսողությունը չխաթարվի ու մաքուր լսե հավաքագրվող երգերը: Երբ որ Կոմիտասը մահացել է, ֆրանսիացիները ցանկացել են ուսումնասիրել իր ձայնալարը, որպեսզի պարզեն իր գեղեցիկ ձայնի յուրահատկությունը, բայց հայերը թույլ չեն տվել»,- հետաքրքիր նոր փաստեր է ներկայացրել Կոմիտասի կյանքից հոգեբան Մելինե Գարագաշյանը։

Կոմիտասի հավաքագրած մոտ 3000 երգերից, շարականներից ու խաղիկներից շատերը չեն պահպանվել, հայտնի մշակումներն այսօր հայկական երգարվեստի հիմնաքարերն են համարվում: Կոմիտասը նաև գրել է հայտնի շարականները, որոնք կատարվում են ժամերգությունների ու պատարագների ընթացքում։

shantnews.am