Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

«Լավագույն ավանդույթները» շարունակվո՞ւմ են. ի՞նչ ծանր հետևանքներ կարող է ունենալ նման վարչարարությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր տնտեսության ծանր հրետանին՝ գործարար աշխարհը, շարունակում է պարբերաբար թիրախավորվել պետական տարբեր մարմինների, այդ թվում՝ իրավապահների կողմից: Արդյունքում գործարարները ոչ թե բնականոն գործարար միջավայրում ու մթնոլորտում են աշխատում, այլ ստիպված են անընդհատ «փոխհրաձգության» մեջ մտնել պետության հետ:

Օրինակ՝ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք, մեղմ ասած, դժգոհություններ ստանում գործարարներից՝ կապված Քննչական կոմիտեի անհանգստացնող գործելակերպի հետ: Ի մասնավորի, նշվում է, որ գործարարներին կանչում են ՔԿ համապատասխան վարչություն, տեղեկացնում, որ հաշվարկ են արել, պետբյուջե «մուծելիք» կա, և «բարեկամաբար» խորհուրդ են տալիս վճարել նշված թիվը, հակառակ դեպքում կալանքի միջնորդությամբ կմտնեն դատարան:

Գործարարների փորձերը՝ ճշտել, թե ներկայացված «թիվ-թվաբանությունը» ի՞նչ հիմք ունի, և ընդհանրապես՝ որևէ հիմք ունի՞, որևէ քննություն իրականացվե՞լ է, թե՞ ՔԿ քննիչների «ճաշակով» է ձևավորվել՝ «նկարչության» դասական կանոններով, մնում են անպատասխան: Գործարարները նշում են, որ իրենց հետ որևէ աշխատանք չեն տարել, որևէ զգուշացում չեն արել, որևէ աշխատանք չեն իրականացրել, այլ միանգամից կանգնեցնում են «փաստի» առջև:

Մենք տեղեկություններ ունենք, որ շատ գործարարներ ստիպված «մուծվել» են, ու պատճառը միայն «նստելու» վախը չէ: Բանն այն է, որ, անկախ նրանից՝ քննություն արվել է, թե ոչ, հիմք ունի նման պահանջը, թե ամեն կերպ բյուջե լցնելու միջոց է, քրեական վարույթի նախաձեռնման, առավել ևս կալանքի փաստն ինքնին ազդում է գործարարների վարկանիշի ու հեղինակության վրա: Ավելին, նրանց նկատմամբ բանկերը, միջազգային գործընկերները սկսում են զգուշություն ցուցաբերել, վերապահումներ են ունենում: Մեզ հետ զրույցում գործարարները նշում էին, որ այս աշխատաոճը եղել է նաև ՊԵԿ քննչական վարչությունում, որի գործառույթներն անցել են ՔԿ-ին, սակայն քննչական կոմիտեում այդ «ավանդույթը» կյանքի է կոչվում առավել «կատարելագործված» ձևով ու մեթոդներով:

Սա գործարարներին վախի, անհանգստության մեջ պահող գործելաոճ է, ինչը, նրանց խոսքով, շատ լուրջ, խորքային խնդիրներ է պարունակում: Տնտեսագետներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ նման վարչարարությունը կարող է լուծել բյուջեի մուտքերի այսրոպեական խնդիր, բայց հեռանկարային իմաստով ոչ միայն որևէ դրական բան չի տալու, այլև հակառակը՝ էական վնաս է հասցնելու գործարար միջավայրին՝ հետագա ծանր հետևանքներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում