Որտե՞ղ են Մանե Թանդիլյանի որդիները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախընտրական այս փուլում տարբեր հարթակներում նշվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանի որդիները Հայաստանում չեն բնակվում. ըստ լրատվամիջոցների, Թանդիլ յանը նրանց «հանել է երկրից» , որպեսզի «ազատի բանակից»:
Կուսակցությունից ոչ մեկ անգամ պարզաբանել են, որ Մանե Թանդիլյանի որդիները ուսումը շարունակելու նպատակով ժամանակավորապես գտնվում են արտերկրում։ Ավելին, «Ապրելու» երկիր կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Հովհաննիսյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ նրանք «ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Հայաստան՝ օրենքով սահմանված կարգով անցնելով պարտադիր զինվորական ծառայություն»:
Իսկ որտե՞ղ են իրականում սովորում Թանդիլյանի զավակները: «Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք ՀՀ քաղաքացիներ են, ներկայում իսկապես գտնվում են Ավստրալիայում և սովորում են Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանում:
Ի դեպ, դա աշխարհի լավագույն բուհերից մեկն է, բավական լուրջ ցուցանիշներ ունի առաջատար վարկանիշային աղյուսակներում, այդ թվում՝ QS և Webometrics Ranking of World Universities-ում: Բուհում սովորում է շուրջ 25 հազար ուսանող, որից՝ մոտ 8,5 հազարը՝ օտարերկրացի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...