Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներովԲարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնումՓոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան Անվճար բուհական կրթություն. Հրայր ԿամենդատյանՈչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Ինչ իրավիճակ է այս պահին Արցախում

Այս պահին Աղդամ-Ասկերան ճանապարհը արցախցիները շարունակում են փակ պահել․ ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց ակցիայի մասնակից Դավիթ Եղիազարյանը։

«Մենք երեկ երեկոյան ենք միացել։ Նպատակը՝ թույլ չտալ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքից որևէ բեռ մտնի Արցախ, քանի որ Ադրբեջանը դրանով փորձելու է ցույց տալ, թե Արցախը շրջափակված չէ, և պարտադրել, որ Արցախի պարենային ողջ մատակարարումն իրականացվի Ադրբեջանի տարածքից»,- ասաց նա։

Եղիազարյանը նաև տեղեկացրեց, որ իշխանության ներկայացուցիչները՝ ամենաբարձր մակարդակով, երեկ այցելել են Ասկերան և տեղացիներին ներկայացրել են, որ Աղդամից ապրանք գալուց անմիջապես հետո բացվելու է Լաչինի միջանցքը, իսկ Աղդամից բեռները չընդունելու դեպքում, հնարավոր է, որ Ադրբեջանը սահմաններին լարի իրավիճակը, ընդհուպ՝ լայնամասշտաբ պատերազմ սկսի։

Սեպտեմբերի 9-ին ռուսական Կարմիր խաչի միջոցով Աղդամով հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել հումանիտար բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Այդ մասին հայտնեց Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Արցախի իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն»,- ասված է Տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ռուսական Կարմիր խաչը ուտելիքներով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով բարձվել է Ռուսաստանի տարածքում ու Ադրբեջանով շարժվում է դեպի Աղդամ:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, երեկ մեկենաբանելով այս տեղեկությունը, ասաց, որ սա առանձին համաձայնություն է, և պետք չէ շփոթել այն առաջարկության հետ, որով միաժամանակ բացվելու էին Աղդամի և Լաչինի ճանապարհները Կարմիր խաչի մատակարարումների համար։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնականը BBC-ի հետ զրույցում հայտնել էր, որ «Աղդամով ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի Լաչինի ճանապարհը»։

***

Օգոտսոսի 29-ին և հետագա օրերին արցախցիները փակ են պահել Աղդամից Ասկերան մտնող ճանապարհը՝ թույլ չտալու համար ադրբեջանական հումանիտար բեռի մուտքը։ Այդ օրը ադրբեջանական աղբյուրները տեսանյութ տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր մահիկի հովանո ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ։ Արցախի նախկին նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ Բաքվից ուղարկվող հումանիտար բեռի հարցով արցախյան կողմի հետ պայմանավորվածություն չի եղել։

Օգոտսոսի 30-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու, այդ ճանապարհը չօգտագործելու հստակ որոշում կա։ Իսկ հուլիսի 18-ին «Արցախի ազգային անվտանգության և զարգացման ճակատի» նախաձառնեւթյամբ, որի համակարգողն է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանայնը, քաղաքացիները արգելապատնեշ տեղադրեցին Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին՝ ցույց տալով, որ Արցախը դեմ է Ադրբեջանից հումանիտար օգնություն ստանալուն:

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ