Ցանկացած մեքենայի քիթը հենց Ասկերան մտավ, ինտեգրումը կսկսվի․ Արցախում ելք չեն տեսնում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լաչինի միջանցքը փակ է, Աղդամի ճանապարհով էլ տեղաշարժ չկա։ Արցախցիները հասկանում են, որ ելք չունեն, բայց պայքարը շարունակում են։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց արցախցիներից մեկը։
«Ռուսական բեռն էլ դեռ չի հասել Ակնա, Ասկերանի սահմանից էլ դեռ հեռու է, ադրբեջանական քաղաքներից մեկում է։ Իրականում, բոլոր այն հույսերը, թե Աղդամը բացվի, Լաչինն էլ կբացվի, անօգուտ են, որովհետև Ադրբեջանը սա չի թաքցնում, ասում է՝ ինչ էլ լինի, Լաչինի միջանցքը չի բացի։ Մեր ժողովուրդը կանգնած է Աղդամի ճանապարհին, տրամադրված է, որ որևէ մեքենա էլ չի թողնելու առաջանա, բայց ոնց հասկանում ենք՝ ամեն ինչ ծրագրված է, ռուսն է ասելու՝ բեռը կմտնի, թե չէ, ժողովրդի վրա էլ ուժ են կիրառելու։ Իմացեք, հենց ցանկացած մեքենայի քիթը մտնի Ասկերանի տարածք, այդ պահից էլ ինտեգրումն է սկսվելու»,-ասաց մեր աղբյուրը։
Արցախցու խոսքով՝ շատ հավանական է, որ հենց վաղը փորձ կկատարվի Աղդամով Արցախ մտնել:
«Կրկնում եմ՝ ժողովուրդը պատրաստ է պահել, բայց ինչ իմանաս, թե որն է սրանց ծրագիրն ու ինչպես են ուզում դրան հասնել»։
MediaHub-ը հիշեցնում է, որ Արցախի տեղեկատվական շտաբը դեռ շաթաբ օրը հայտնել էր, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Ստեփանակերտը նշել էր նաև, որ այս քայլին դիմում են՝ ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից։
Լիաննա Թորոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...