Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Ucom-ը շարունակում է արդիականացնել շարժական ցանցը

«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենն այցելել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքներն իրականացնող երևանյան թիմերից մեկին՝ անձամբ հետևելու ցանցի վերազինման ընթացքին։ Նախորդ շաբաթվանից սկսած ընկերության տեխնիկական մասնագետներն աշխատում են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, ինչի մասին ընկերությունը նախապես տեղեկացրել է իր բաժանորդներին։

 

Բնութագրությունը հասանալի չէ

 

«Հարգելի՛ և սիրելի՛ բաժանորդներ, մենք աշխատում ենք, որպեսզի ապահովենք արտակարգ, աննման և հիանալի ցանց ամբողջ Հայաստանի տարածքում։ Նախապես հայտարարել էինք, որ սկսում ենք ցանցի վերազինման, արդիականացման և ընդլայնման աշխատանքը, ցույց ենք տվել, թե ինչպես են սարքավորումները ժամանում մեր կենտրոնական պահեստ՝ նշելով, որ դեռ շատ սարքավորումներ ունենք ստանալու առաջիկայում և որ այս աշխատանքը շարունակական է լինելու։ Այսօր էլ մենք Երևանի կենտրոնում ենք, որպեսզի ականատեսը լինենք այս արդիականացման գործընթացին։ Անշուշտ, երբ որևէ կայան ապամոնտաժվի, դուք զգալու եք կապի որակի անկում ու ծառայությունների մատուցման անկայունություն։ Սա ցավոտ, բայց և անխուսափելի գործընթաց է, մինչև տեղադրենք նորը, արդիականը, հզորը և այո՛, այսօրվա դրությամբ՝ աննմանը, որպեսզի հետագայում դուք ունենաք սահուն փորձառություն մեր ցանցում և հնարավորություն ունենաք օգտվելու ավելի լավ, ավելի մատչելի, ավելի հետաքրքիր ծառայություններից։ Ի՜նչ խոսք, այսպիսի այցերը նույնպես շարունակական են լինելու, որպեսզի ձեզ մշտապես տեղյակ պահենք ոչ միայն շարժական ցանցի արդիականացման, այլև ֆիքսված ցանցի ընդլայնման ընթացիկ աշխատանքների մասին», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 

Բնութագրությունը հասանալի չէ

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի սկզբին գլխավոր տնօրենը նշել է, որ Ucom-ի 5-ամյա ռազմավարության հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը։ Նա անձամբ է հետևել Հայաստան ժամանած Ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների մատակարարման համաշխարհային գիգանտներից մեկի սարքավորումների բեռնաթափման ընթացքին։ Այսօրվա դրությամբ այդպիսի սարքավորումների ժամանումը Հայաստան իրականացվել է երեք փուլով։ Մինչև տարվա վերջ նորագույն սարքավորումները ևս մի քանի փուլով կառաքվեն։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ