Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԱյնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան Խցում այնքան ցուրտ էր և չջեռուցեցին, որ Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբորբ. Ֆերոյան Նաիրի Սարգսյանի հոդվածը հրապարակվել է «Journal for International and European Law, Economics and Market Integrations» միջազգային գիտական պարբերականում
Հասարակություն

Ինտերնետն անջատում-միացնում են՝ ապրանքը 50 տոկոսով էժանանում ա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի առեւտրականներն ավելի շատ պայքարում են, որ իրենց բիզնեսի միջավայրը բարելավվի, քան թե երկու հայկական պետությունների գոյության եւ ապագայի համար: Այս պայքարի դրսեւորումներից մեկն էլ «Վայլդբերրիզի» դեմ պայքարն է՝ հայ առեւտրականների կողմից, որոնք հավաքվում են կառավարության շենքի դիմաց՝ առցանց գնումների համակարգը վերացնելու պահանջով, քանի որ «Վայլդբերրիզ» ընկերությունն իրենց գործին «խփում» է՝ սպառողին առաջարկելով էժան գներով ապրանքներ:
Առեւտրականները պնդում են, որ այս տարի ուսումնական տարվա շեմին իրենք «մինուսով» են աշխատել, իրենց ապրանքի հազիվ տասը տոկոսն են վաճառել, մինչդեռ ամեն տարի այս շրջանում մեծ գումարներ են աշխատում: «Ստոպ, Վայլդբերրիզ» շարժումն էլ որոշել է պայքարել առցանց վաճառքի դեմ։


«Առինջ մոլի» փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ, իրապես, առեւտրականների գործերը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում «Վայլդբերրիզի» պատճառով վատացել են: Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե որքանով է առեւտրի կենտրոնների ադմինիստրացիան մասնակից այս պայքարին, եւ ովքեր են կազմակերպում առեւտրականների ակցիաները։

Նրա խոսքով` առեւտրականները մաքսազերծման գումար են վճարում, տարածք վարձում, հարկեր վճարում, եւ բնական է, որ «Վայլդբերրիզից» որոշ առումով թանկ են վաճառում ապրանքը։ «Մենք պայմանագրով տաղավարները տվել ենք վարձակալության, իրենց իրավունքն է՝ ցույց կանե՞ն, թե՞ չեն անի: Իրականում նրանց գործերը վատացել են, այս պահի դրությամբ վիճակը վատ է նրանց մոտ, որովհետեւ ակտիվություն չկա, քիչ են գնորդները»,- նշում է նա: Նրա խոսքով` նախորդ տարի այս տարվա համեմատ առեւտրականների վիճակը լավ էր, սակայն այս տարի իրավիճակը դեպի վատն է փոխվել։ «Համեմատականն անցյալ տարվանից ենք անում, որովհետեւ նախորդ տարի վիճակն ավելի լավ էր: Անգամ մեքենաների շարժից նկատելի է, որ այս տարի գնորդները բավականին քիչ են: Էդ ռուսական սայթով օգտվելու պահով մեկին հրավիրեցի ինձ մոտ, ասեցի` ցույց տուր, թե ոնց են անում, որ էժան ա լինում: Ինտերնետն անջատում են, միացնում, ապրանքը 50 տոկոսով էժանանում ա։ Բայց ժողովուրդը պիտի հասկանա, որ էս մարդիկ մաքսազերծում են, ճանապարհ են գնում ահագին, վերջիվերջո՝ աշխատող են պահում, վարձ են տալիս ու հազար հարց: Մենք առեւտրականների գործերի մեջ չենք խառնվում, իրենք գիտեն, ոնց հարմար են գտնում, էդպես էլ թող անեն: Չենք խորանում»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե գուցե առեւտրականները փոքր-ինչ մատչելի դարձնեն ապրանքների գները, եւ մարդիկ առցանց շոփերից այսչափ չօգտվե՞ն, մեր զրուցակիցն ասաց. «Առեւտրականները ճանապարհածախս են անում, գնում են ու գալիս, փողեր են ծախսում, մաքսազերծման փող են տալիս, ու այդպես շարունակ: Հարկեր են տալիս, բեռնափոխադրման փողեր են ծախսում, անգամ բանակին են փող տալիս, ՀԴՄ-ի սպասարկում, հոսանքի վարձ, ու տենց հազար ֆլան-ֆստան: Իրականում առեւտրականները եթե բոլոր ծախսերը հանում են, իրենց մնում ա 5-7 տոկոս օգուտ, կոնկուրենցիան շատ-շատ ա, որ տարբեր կողմերից նայենք, կտեսնենք, որ իրենք ճիշտ են»: Նա բացառում է, որ «Առինջ մոլի» ղեկավարությունը կարող է առեւտրականներին ուղղորդել եւ փողոց հանել, նշում է, որ Հայաստանն ազատ ու դեմոկրատ երկիր է, եւ ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես վարվել։ «Իմաստ չկա ուղղորդելու: Էսօր ազատ ու անկախ Հայաստանում ենք ապրում, ամեն մարդ ինքն ա որոշում՝ ինչ անի: Մարդիկ հասկանում են, որ իրենց գրպանը դատարկ ա մնում, եւ փորձում են պայքարել, ի՞նչ կարիք կա, որ մենք ուղղորդենք, ինչի իրենք չե՞ն հասկանում՝ ինչ ա կատարվում, որ մենք ուղղորդենք: Աշխատում են, աշխատում, կոպեկներ են մնում իրենց: Մեր առեւտրականները կրթված են ու իրենց լավն ու վատը շատ լավ են հասկանում»,- եզրափակեց «Առինջ մոլի» փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը: