Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Ադրբեջանը համաձայն է բացել Լաչինի և Աղդամի ճանապարհները. Հաջիզադե

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նյութի թարգմանությունը՝  Pressmedia.am-ի:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով համաձայնեցվել են Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին ճանապարհների միաժամանակյա օգտագործման պայմանները։ Ինչպես երեքշաբթի հաղորդել է Trend-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար  Հաջիզադեն։

«Ինչպես գիտեք, այսօր Ադրբեջանի Կարմիր Խաչի  ընկերության հետ համատեղ ապահովվել է Ռուսաստանի Կարմիր Խաչի ընկերության (ROSC) բեռնատարի անցումը Ակնա (Ագդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) ճանապարհով դեպի Ստեփանակերտ։ Այն, որ բեռը ուղարկվել է հենց Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, մենք համարում ենք դրական քայլ և կարևոր տեղաշարժ դեպի այս ճանապարհի բացումը։

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչին ճանապարհի միաժամանակյա օգտագործման հետ կապված, ինչպես Ադրբեջանը նշել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ժամանակ, Բաքուն համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով։

Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ստեղծել ԿԽՄԿ-ով բեռների փոխադրման համար Լաչինի սահմանային անցակետով՝ սահմանային և մաքսային ընթացակարգերին համապատասխան՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը զուգահեռ», - ասել է Հաջիզադեն: