Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Այդ միասնական թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է․ «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի հիմնական մրցակիցը Երեւանի ավագանու ընտրություններում իշխանությունն է, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը․ իրենց թեկնածուն շատ «նիկոլ» է՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի Նախընտրական շտաբի ղեկավար Ռուբեն Հակոբյանը մամուլի ասուլիսում։

«Երևանի ավագանու ընտրությունը միջոց է, որ կարողանանք հասնել ամբողջական իշխանափոխության։ Հստակ է, որ քանի այս վարչախումբն է իշխանության, որևէ դրական քայլ՝ այդ թվում Երևանում, ակնկալելը միամտություն կլիներ»,-նշեց Ռուբեն Հակոբյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» միակ լծակը, նրա համոզմամբ, վարչական ռեսուրսն է․ փաստերը շատ են։

«Ես բավական երկար ժամանակ քաղաքականության մեջ եմ, բայց այսպիսի լկտիություն, այսպիսի անբարոյականություն ես չեմ տեսել։ Նախկին իշխանություններն էլ էին անում, բայց նրանք պիոներներ կլինեին սրանց մոտ։ Ես նույնիսկ զրկվել եմ պատգամավորական անձեռնմխելիությունից՝ կեղծիքների դեմ պայքարելու համար, մահապատժի հոդվածով կալանավորվել եմ, բայց, այդուհանդերձ, այս տեսակի անբարո իշխանություն, անկեղծ եմ ասում, չեմ տեսել»,-ասաց դաշինքի շտաբի ղեկավարը։

Ժողովրդավարությունից խոսողները իրենց հանրահավաքի 800 հոգուց 750-ին պարտադրանքով են բերում՝ փաստեց Ռուբեն Հակոբյանը։

Դպրոցներում, սպորտդպրոցներում, «Ջրաշխարհում» նույն վիճակն է։ Եվ այս արժեհամակարգը կրողները, նրա խոսքով, ուզում են ղեկավարել Երեւանն ու ամբողջ պետությունը։

«Մենք թույլ չենք տալու։ Եվ անելու ենք ամեն ինչ, որ այս չարիքը վերանա Հայաստանից»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։

«Մայր Հայաստանն» ունի պրոֆեսիոնալ մշակված ծրագիր, վստահեցրեց նա, որը վերաբերում է բոլոր ոլորտներին, բայց դրանցից որեւէ մեկը չի իրականանա, եթե իշխանության ղեկին մնա Նիկոլ Փաշինյանը՝ իր վարչախմբով։