Պարեկները Երեւանում հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 50-ամյա տղամարդուն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում Opel մակնիշի ավտոմեքենայում միջազգային հետախուզվող կա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Որպեսզի Opel-ը կարճ ժամանակում հայտնաբերեն ու նա չկարողանա տարածքից դուրս գալ, իրականացվում է օպերացիա ու արդեն Վարդանանց փողոցում պարեկները նկատում են կասկածելի Opel-ը և կանգնեցնում։
Պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին․ վարորդը, ով Արմավիրի մարզի բնակիչ, 50-ամյա Արաիկ Մ․-ն է, տեղափոխվում է ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Կայքի տեղեկություններով՝ նա միջազգային հետախուզման մեջ է գտնվում 2022 թվականի հոկտեմբերից Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի «Ա կետի հատկանիշներով» (թրաֆիքինգ) մեղադրանքով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել կալանքը։
Ավտոմեքենան նույնպես տեղափոխվում է ոստիկանության Մարաշի բաժանմունք։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...