Ավտովթար Վայոց ձորում. ՀՀ ՊՆ զորամասերից մեկի գումարտակի հրամանատարը Lexus-ով կողաշրջվել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գ.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, կողաշրջվել, ապա բախվել ճամփեզրին կայանված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆիռոուզ Մ.-ին պատկանող բեռնատար Mercedes-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբոլիով տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ առաջացած տեխնիկական խնդիրը ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր մի քանի ավտոմեքենաների:
Տիգրան Գ.-ն ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է, համարվում է լավագույն սպաներից մեկը, ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմներին, եղբայրն էլ, ով նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմներին, անցած տարի զոհվել է պատերազմում՝ մինչև վերջ պայքար մղելով հակառակորդի դեմ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...