Ճանապարհների, բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքներ Քաջարանում. սուբվենցիոն ծրագրեր՝ ԶՊՄԿ համաֆինանասվորմամբ
«Ինչպես 2022թ․, այնպես էլ 2023-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է ներգրավված լինել Սյունիքի համայնքների՝ ինչպես տարբեր սոցիալական, այնպես էլ սուբվենցիոն ծրագրերում։ Քաջարան համայնքում 2023թ․ սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է իրականացնել ներհամայնքային ճանապարհների, ինչպես նաև բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքներ»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանը։
Գաբրելյանը, կարևորելով «ԶՊՄԿ» ՓԲԸ ներդրումը քաղաքի զարգացման և բարեկարգման գործում, նշեց, որ ներհամայնքային ճանապարհների հիմնանորգման համար հատկացված գումարի ընդհանուր չափը 1 մլրդ 68 միլիոն դրամ է, որից 402.5 միլիոն դրամը համաֆինանսավորել է ԶՊՄԿ-ն։ Կոմբինատը ֆինանսավորել է նաև բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված 122,8 միլիոն դրամից 34,6 միլիոնը։
Radar Armenia-ն ստորև ներկայացնում է Քաջարան համայնքում 2023թ․ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները։

Նշենք, որ 2022թ․ Քաջարանի սուբվենցիոն ծրագրերի համար ԶՊՄԿ-ի հատկացրած գումարի չափը կազմել է ավելի քան 534 միլիոն դրամ։
Հայկ Մագոյան




















Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա