Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

«Վստահ եմ, որ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը ձախողվելու է, իսկ շանտաժի, շրջափակման կամ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի միջոցով չի հաջողվի կոտրել Արցախի ժողովրդին». Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը.

«Խորապես մտահոգված եմ Արցախում տիրող իրավիճակով, որտեղ, ակնհայտորեն կեղծ նպատակների պատրվակով, այսօր Ադրբեջանը զանգվածային հրետակոծություն է սկսել, հարվածների տակ են հայտնվել խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաները։ Մինչ օրս Արցախում վիրավորվել է ինը երեխա, որոնցից երեքը բեկորային վնասվածքներով գտնվում են վիրահատարաններում: Այս 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունն Արցախի հայ բնակչության համար վերածվել է ուղղակի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի: Այս գործողությունները պետք է համապատասխան գնահատական ​​ստանան համաշխարհային հանրության կողմից և կարող են մեկնաբանվել որպես ոչ այլ ինչ, քան ցեղասպանություն։ Տարածաշրջանում ուժի կիրառումն անընդունելի է, խաղաղ բնակիչների մահն անընդունելի է, իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի և հրադադարի համար անհրաժեշտ է գործի դնել բոլոր մեխանիզմները։ Բռնությունն ու ատրճանակի փողը չեն կարող պատրվակ ծառայել տեղի բնակչության բռնի տեղահանման համար։ Հենց ռուսական խաղաղապահ կոնտինգենտն է տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորը, ուստի կողմերին կոչ եմ անում վերադառնալ բանակցային գործընթացին և ռուսական կողմի հետ Արցախի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մեխանիզմներ ստեղծել։

Վստահ եմ, որ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը ձախողվելու է, իսկ շանտաժի, շրջափակման կամ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի միջոցով չի հաջողվի կոտրել Արցախի ժողովրդին»։