ԱՄՆ-ում նոր մեթոդ են մշակում արևային էներգիան պահելու համար
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում նոր մեթոդ են մշակել արևային էլեկտրաէներգիա ստանալու համար։ Նոր կլիմայական նախագծերը թույլ կտան մաքուր էլեկտրաէներգիա ստանալ։ Ցանքատարածությունները վերածելու են արևային նախագծերի, բայց ոչ թե միայն արևային վահանակներ են տեղադրելու, այլ փորձելու են բնական, կենսաբանական մարտկոցներ ստանալ այդ ցանքատարածություններում։
Վաղուց փորձեր են իրականացվում սովորական մարտկոցների փոխարեն նաև բնական, կենսաբանական, այսինքն կենդանի օրգանիզմներից ստեղծված մարտկոցներ արտադրել, ինչը, եթե այսօր այդքան էլ իրատեսական չէ թվում, սակայն ապագայի լրջագույն տեխնոլոգիա կարող է դառնալ։
Հատկապես Միացյալ Նահանգների մի շարք համալսարաններ այս ուղղությամբ ինչ-որ չափերի արդյունքների են հասել և այժմ մտադիր են կիսաանապատային տարածքներում, որտեղ հնարավոր է ցանքատարածություններ առանձնացնել և որտեղ մշտապես արև է, նման խոշորագույն նախագիծ իրականացնել։
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները դեռևս չեն նշում, թե որքան կարժենա նախագիծը, սակայն դաշնային կառավարությունը և նահանգային իշխանությունները հավանություն են տվել այս պրոցեսին։
Հայաստանն ունի արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն՝ «Սոլարոնը»։
Սերինե Գասպարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի