Իրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին երկու կողմերին կոչ է արել կենտրոնանալ «երկխոսության և խաղաղ մեխանիզմների» միջոցով տարաձայնությունների լուծման վրա՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» շրջանակներում։
Նրա խոսքով, պատերազմը ավերածություններից ու ատելության տարածումից բացի այլ արդյունք չի բերում և սպառնում է տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։ Ողջունելով համաձայնագիրը՝ դիվանագետը նշել է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակելու որևէ պատճառ չկա և հույս է հայտնել, որ տարածաշրջանում այլևս պատերազմներ չեն լինի։
«Իսլամական Հանրապետությունը պահանջում է լիարժեք հարգել տարածքային ամբողջականությունը տարածաշրջանի երկրների ճանաչված միջազգային սահմաններում և այն կարծիքին է, որ նույն շրջանակներում պետք է ապահովվեն Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է Քանյանին։
Նա հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու համապատասխան կայուն խաղաղ գործընթացներին և ասել, որ երրորդ կողմերի միջամտությունը տարածաշրջանում միայն կբարդացնի առկա խնդիրները և կվտանգի առկա համաձայնագրերը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...