Արցախցիների մի խումբ այսօր կտեղափոխվի Գորիս
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը քիչ առաջ այցելել է Իվանյանի օդանավակայան և այնտեղ պատսպարված քաղաքագիներին հայտնել, որ շուտով հնարավոր կլինի նրանց տեղափոխել Գորիս։
MediaHub.am-ի տեղեկություններով առաջնահերթությունը տրվելու է կանանց ու երեխաներին:
Ըստ մեր աղբյուրի այսօր պետական միջոցներով Գորիս կտեղափովի քաղաքացիների առաջին խումբը։ Վաղը ճանապարհը կբացվի այն քաղաքացիների համար, ովքեր սեփական մեքենաներով կկարողանան լքել Արցախը։
Մեր մեկ այլ տեղեկությամբ այսօր քաղաքացիներին վառելիք է տրամադրվել, որպեսզի նրանք ևս կարողանան լքել Արցախը:
«Այս պահին խոսակցություններ կան, որ Քարվաճառի ուղղությամբ էլ են ճանապարհ տալու, որ մարդիկ հեռանան: Բայց խոսակցություններ են դեռ, րոպե-րոպե իրավիճակ է փոխվում: Իհարկե, խոսքը կանանց ու երեխաների մասին է: Տղամարդիկ չգիտեն իրենց ինչ է սպասվում»,- ասաց մեր աղբյուրը:
Նշենք, որ ԱՀ կառավարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...