«Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնել է, թե ինքն ու Մեսրոպ Առաքելյանն ի պաշտոնե, ու նաև այլ հանգամանքներից ելնելով տիրապետում են բացառիկ տեղեկությունների, որոնց մասին երբեք չեն խոսել, քանի որ կար ու կա մեկ նպատակ՝ լուռ աշխատել հանուն Արցախի։
Իր ֆեյսբուքյան էջում Մանե Թանդիլյանը նշել է, թե՝ «Մարդկանց թվում է, թե վերջին 3 տարում Արցախում տեղի ունեցածի մասին ինչ սուտ ու կեղծիք ասես կարող են գրել։ Արցախում տեղի ունեցող ողբերգության ֆոնին իշխանություններն սկսել են մաքրել իրենց մեղքերը՝ դրանք ուղղելով դեպի Արցախ։ Մի բան պետք է անեիք. հանուն Արցախի վերջ տայիք ձեր զազրախոսությանը։ Բայց չէ, իշխանությունն ավելի թանկ է ձեզ համար։ Ու կապ չունի գինը։ Հանրությունը շուտով կիմանա ամեն ինչ, իսկ դուք՝ ձեր խամաճիկներով, կկործանվեք ձեր ստերի և կեղծիքի սարդոստայնում»,- գրել է Թանդիլյանը։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Մեսրոպ Առաքելյանը զբաղեցրել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը, Մանե Թանդիլյանը նույնքան, շուրջ մեկ տարի եղել է Արցախի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը և իրենք են համակարգել պատերազմից տուժած արցախահայության սոցիալական երեշխիքներ տալու և օգնություն տրամադրելու գործընթացը, ուստի և բնական է, որ նրանք բավականին լուրջ տեղեկությունների են տիրապետում։
Անկախ «Ապրելու երկրի» նկատմամբ վերաբերմունքից, այդ կուսակցության ղեկավարները պարտավոր են բաց և թափանցիկ ներկայացնել բոլոր տեղեկությունները, որպեսզի հանրությունն իմանա, թե ում հետ գործ ունենք և իրականում ով ինչ է արել արցախի համար։
Արամ Մկրտչյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...