Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հասնինք Սասուն, մտնինքն Վան. շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. ՓաշինյանՆիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանՀյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել Ալիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք ազգովի կհաղթահարենք այս տխուր շրջափուլը. Լիլիթ ԱրզումանյանՄեծ մեծ խոսելով չէ, պոռոտախոսությունը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. Մհեր ԱվետիսյանԹրամփի որդին «կաշառել» է գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը. BildԵթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ. Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնումԿալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք (լուսանկարներ)Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը «Էլ կլասիկո»-ի սպասումով. Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչումԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատվածԳեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերըԱվելի լավն են, քան տանիքային վահանակները. բացահայտվել են ֆասադային արևային մարտկոցների անսպասելի առավելություններըՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները
Հասարակություն

Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք»

Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր, գրում է «Հետքը»:

Հատկանշական է, որ «Սյունիքը» ՀՀ ընդամենը երրորդ օդանավակայանն է, որն ունի IATA-ի կոդ:

«Զվարթնոց» (Երեւան) – EVN (IATA), UDYZ (ICAO)

«Շիրակ» (Գյումրի) – LWN (IATA), UDSG (ICAO)

«Սյունիք» (Կապան) – YUK (IATA), UDCK (ICAO)

«Էրեբունի» (Երեւան) – UDYE (ICAO)

«Ստեփանավան» (Ստեփանավան/Տաշիր) – UDLS (ICAO), ներկայում չի շահագործվում:

Չնայած ֆորմալ առումով Սյունիքի մարզկենտրոնն այսուհետ կարող է ընդունել կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային չվերթեր, իրականությունն այն է, որ Կապանի օդանավակայանը ներկայում սպասարկում է միայն ներքին չվերթ՝ Երեւան-Կապան-Երեւան:

Ընդ որում՝ ներքին ուղեւորափոխադրումները դեպի Կապան սկսվեցին այս տարվա օգոստոսի 21-ից:

Թռիչքներն իրականացնում է երեւանյան «ՆովԷյր» ավիաընկերությունն իր միակ՝ «L-410UVP-E20» ինքնաթիռով (ՀՀ գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար:

Օգոստոսի 17-ին այս օդանավով աշխատանքային այցով Երեւանից Կապան էր մեկնել վարչապետ Փաշինյանը: Նույն օրը հայտարարվեց, որ օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առիթով, կլինի Երեւան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո նախատեսվում են կանոնավոր չվերթեր: Ամսի 19-ին Երեւանից Կապան էին թռել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նկատենք, որ օդանավի սեփականատերը հենց ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամն է:

Սյունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարեց, որ թռիչքները լինելու են յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ: Թռիչքը Երեւանից՝ 08:00-ին, Կապանից՝ 10:00-ին:

Առաջին չվերթը, ինչպես ասվեց, տեղի ունեցավ օգոստոսի 21-ին: Դրանից հետո չվերթեր են կայացել նաեւ սեպտեմբերի 1-ին ու 4-ին: Իսկ ահա մնացած 7 չվերթերը չեն կայացել եղանակային վատ պայմանների պատճառով: Բանն այն է, որ դեպի Կապան եւ այնտեղից հետադարձ չվերթերը կատարվում են վիզուալ թռիչքների կանոններով (VFR), որոնց դեպքում եղանակի համար նախատեսված են շատ ավելի խիստ պահանջներ, քան սարքավորումներով թռիչք (IFR) կատարելիս: Այսինքն՝ եթե եղանակն այնպիսին է, որ չեն ապահովվում VFR-ով նախատեսված նվազագույն պայմանները, ապա չվերթ չի կարող կատարվել:

Ժամանակին ավիատորների շրջանում քննարկվում էր այն հարցը, որ Կապանը կարող է որպես միջազգային օդանավակայան ընդունել եւ ճանապարհել Իրանից եկող եւ դեպի Իրան մեկնող չվերթեր համեմատաբար փոքր ինքնաթիռների կատարմամբ: Ինչու՞ փոքր ինքնաթիռների. որովհետեւ «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմը սերտիֆիկացվել է որպես «2B» դասի աերոդրոմ, ինչը նշանակում է, որ այն կարող են օգտագործել այնպիսի օդանավեր, որոնց թեւերի լայնքը 15-24 մ է, իսկ շասսիի արտաքին ակերի հեռավորությունը միմյանցից՝ 4,5-6 մ: 19 հոգու համար նախատեսված «L-410»-ը հենց նման ինքնաթիռ է:

Այլ կերպ ասած՝ «Սյունիք» օդանավակայանը չի կարող ընդունել այնպիսի խոշոր օդանավեր (օրինակ՝ «Boeing» կամ «Airbus»), որոնք վայրէջք են կատարում Երեւանի «Զվարթնոցում» կամ Գյումրու «Շիրակում» (սրանք ունեն «4D» դասի աերոդրոմներ): Բայց ավելի փոքր օդանավերի հարցում այն պետք է որ խնդիր չունենա:

Այստեղ, բնականաբար, պետք է հաշվի առնել արտաքին անվտանգային գործոնը, քանի որ «Սյունիք» օդանավակայանը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի, իսկ ներկա պայմաններում՝ հակամարտ զորքերի շփման գծի անմիջական հարեւանությամբ: Հիշեցնենք, որ օգոստոսին ադրբեջանցիները մի քանի անգամ սադրանքի դիմեցին՝ կրակելով օդանավակայանի շենքի ուղղությամբ:

Կա եւս մի խնդիր «Սյունիքը» միջազգային օդանավակայան դարձնելու հարցում: Խոսքը ՀՀ կառավարության եւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ 2001 թ. դեկտեմբերին կնքված պայմանագրի մասին է: Հիշեցնենք, որ այդ պայմանագրով 2002 թ. հունիսից «Զվարթնոցը» 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց Էռնեկյանի նորաստեղծ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, իսկ 2007-ին պայմանագրում ներառվեց նաեւ «Շիրակ» օդանավակայանը:

Իսկ ահա «Սյունիք» օդանավակայանն իր հերթին 2017 թ. սեպտեմբերին կնքված կոնցեսիոն պայմանագրով Կապանի համայնքապետարանը 25 տարով անհատույց հանձնել է ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին, որը 50-50 համամասնությամբ պատկանում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին (պետական հիմնադրամ է) եւ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: