Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնել է, թե ինքն ու Մեսրոպ Առաքելյանը, ի պաշտոնե ու նաև այլ հանգամանքներից ելնելով, տիրապետում են բացառիկ տեղեկությունների, որոնց մասին երբեք չեն խոսել, քանի որ կար ու կա մեկ նպատակ՝ լուռ աշխատել հանուն Արցախի։ Իր ֆեյսբուքյան էջում Մանե Թանդիլյանը նշել է. «Մարդկանց թվում է, թե վերջին 3 տարում Արցախում տեղի ունեցածի մասին ինչ սուտ ու կեղծիք ասես կարող են գրել։ Արցախում տեղի ունեցող ողբերգության ֆոնին իշխանություններն սկսել են մաքրել իրենց մեղքերը՝ դրանք ուղղելով դեպի Արցախ։ Մի բան պետք է անեիք. հանուն Արցախի վերջ տայիք ձեր զազրախոսությանը։ Բայց չէ, իշխանությունն ավելի թանկ է ձեզ համար։

Ու կապ չունի գինը։ Հանրությունը շուտով կիմանա ամեն ինչ, իսկ դուք՝ ձեր խամաճիկներով, կկործանվեք ձեր ստերի և կեղծիքի սարդոստայնում»,- գրել է Թանդիլյանը։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Մեսրոպ Առաքելյանը զբաղեցրել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը, Մանե Թանդիլյանը նույնքան՝ շուրջ մեկ տարի եղել է Արցախի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը, և նրանք են համակարգել պատերազմից տուժած արցախահայության սոցիալական երեշխիքներ տալու և օգնություն տրամադրելու գործընթացը, ուստի և բնական է, որ նրանք բավականին լուրջ տեղեկությունների են տիրապետում։

Այս օրերին սոցցանցերում ակտիվ քննարկվում է այս թեման. շատերը նշում են, որ «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարները պարտավոր են բաց և թափանցիկ ներկայացնել բոլոր տեղեկությունները, որպեսզի հանրությունն իմանա, թե ում հետ գործ ունենք, և իրականում ով ինչ է արել Արցախի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում