Հասկացա, որ դա պայթյունի սկիզբն էր․ Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի 2 պատճառ է առանձնացնում․ Civilnet
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախում պայթյnւնի վկան վառելիքի պահեստի պայթյունի երկու պատճառ է նշել։ Այս մասին տեղեկանում ենք Civilnet․am-ից։
«Ֆուտբոլի դաշտի չափ մեծ տարածք է եղել, որի ներքևի մաս աստիճաններ էին տանում․ մարդիկ հերթով իջնում էին ու տարաները լցնում։ Վերևում էլ մարդիկ հորից դույլով բենզին էին բարձրացնում, ինձ շատ պետք չէր, դրա համար վերևում էի հերթ բռնել, համ էլ չէի ուզում իջնել ու շնչել այդ ամենը։ Ով ծխում էր, տղաները միանգամից ուղարկում էին փշալարի մյուս կողմ։ Մի պահ տեսա, որ փշալարի մյուս կողմում մի երեք հոգի ծխում են, բայց դե նրանք հեռու էին»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Խաչատուր Հայրիյանը, որը երեկ Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի ականատեսն է դարձել։ Այս օրերին Արցախից Հայաստան տեղահանվող քաղաքացիները փորձում են վառելիքի հարց լուծել։
Խաչատուրը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ ռեզերվուարի վերևում երկու անցք կար՝ մեկը օդափոխանակման համար, մյուսը՝ հորի․ «Հերթը արդեն ինձ էր հասնում և մի պահ օդափոխանակման անցքը օդը ներս քաշեց, հետո հասկացա, որ դա պայթյունի սկիզբն էր, միանգամից պայթեց ու մարդկանց շպրտեց տարբեր ուղղություններով»։
Ըստ ականատեսի՝ դրանից հետո բռնկում տեղի ունեցավ․ «Երբ սկսեց բոլորին նետել, մեկին գրկեցի, որ շատ հեռու չշպրտի։ Պայթյունների դադարից հետո տղաներից մեկը սկսեց գոռալ՝ հեռո՛ւ անցեք, ամեն ինչ պայթում է։ Մեջտեղում կրակ էր և մտածեցինք, որ եթե բոլոր հորերից կրակ դուրս գա, մնալու ենք այստեղ։ Թե ոնց անցանք փշալարերի արանքով՝ ես էլ չեմ հասկանում։ Արդեն կրակ կար, բայց պայթյուններ չկային»։
Խաչատուրը ասում է, որ դրանից հետո տեսան վառված մարդկանց, որոնց վրա նույնիսկ ներքնազգեստ չկար․ «Այրվածքներով մարդիկ էին, որոնք գոռում էին՝ տարե՛ք մեզ հիվանդանոց։ Շորերի վառվող մասերը պոկում էինք նրանցից։ Ճանապարհն էլ փակ էր՝ ռեզերվուրաից մինչև հիմնական՝ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհ։ Սկսեցին խցանում ստեղծած մեքենաները հանել, նույնիսկ այրված մարդիկ էին օգնում։ Երբ հասանք հիմնական ճանապարհ, սկզբում տեսանք փրկարարներին, «Շտապ օգնության» մեքենաները, հետո՝ հրշեջներին։ Ճիշտն ասած, ծայրահեղ վիճակում գնտվող մարդկանց չեմ տեսել, իմ տեսածները իրենց ոտքով էին քայլում, ճիշտ է, բողոքում էին, որ մարմինը ցավում է»։
Դեպքի վկան վառելիքի պահեստի պայթյունի երկու պատճառ է նշում։ Նախ՝ այդ օրը կայծակը շատ ցածր էր խփում, սակայն պահեստի մոտ հակակայծակնային սարքեր կային։ Երկրորդը՝ փշալարից այն կողմ ծխողների պատճառով կամ էլ ռեզերվուարի ներսում ինչ-որ մեկը մի բան արել է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...