Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք, և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Սիրելի բարեկամներ,

Մեր ժողովրդի նկատմամբ գործած անթաքույց ցեղասպանության հետևանքով, այսօր Արցախի մեր բազմահազար քույրերը և եղբայրները, հերոսական բայց անհավասար պայքարից հետո, ողջ աշխարհի լուռ հայացքի ներքո, ստիպված են ևս մեկ անգամ տեղահանվել իրենց հայրենիքից, և տարհանվել Հայաստանի այլ մարզեր, սեփական տները վերադարձի անորոշ հեռանկարով։

Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք, և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին՝ կլինի դա օթևան, առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, աշխատանք, երեխաների համար կրթություն, թե ցանկացած այլ կրիտիկական կարիք։ Միայն այդ կերպ մենք կարող ենք մեղմել նրանց ցավը և անհուն կորուստների վիշտը, և հույս տալ նրանց նոր կյանքի։
Մեր ընտանիքը, որպես առաջին քայլ, այսօր հանձնառություն է ստանձնում վեց ամսով ժամանակավոր օթևան տրամադրել Արցախից տեղահանված 10 ընտանիքների՝ Վայոց ձորի մարզի տարբեր գյուղական համայնքներում։ Մեր ընտանիքը համագործակցում է Վայքում գործող Արշակունի ՀԿ-ի հետ, որը կկազմակերպի ժամանող ընտանիքների ընդունելությունը և տեղավորումը։ ՀԿ տնօրեն Արտավազդ Վարդանյանի հետ կարելի է կապվել 094 810 111 հեռախոսահամարով։

Այս հեռախոսը կարող եք փոխանցել բոլոր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն։ Հորդորում եմ նաև ձեզնից յուրաքանչյուրին՝ այս դժվարին օրերին ձեր հնարավորությունների սահմաններում օգնության ձեռք մեկնել մեր քույրերին և եղբայրներին։ Աստված պահապան մեր ժողովրդին, և բոլոր գթասիրտ հոգիներին։