Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Հասարակություն

IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար

IDBank-ն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է IDream կրթական ծրագիրը ուսանողների համար։ Ծրագրի նպատակն է ուսանողներին տալ տեսական և պրակտիկ գիտելիքներ, իսկ ծրագրի լավագույն մասնակիցները հնարավորություն են ստանում անցնել աշխատանքի IDBank-ում։

Հոկտեմբերի 2-ին կմեկնարկի IDream 8 ծրագիրը, սակայն IDBank-ը զուգահեռ հայտարարում է IDream 9 ծրագրի մեկնարկի մասին․ այն նախատեսված կլինի հատուկ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան ավելի լավ ծանոթանալու ֆինանսաբանկային ոլորտին։ 

Բանկի Մարդկային կապիտալի կառավարման տնօրենի պաշտոնակատար Սոնա Մանուչարյանի խոսքով՝ առաջին հերթին Բանկի նպատակն է այս երիտասարդների համար ստեղծել կրթվելու, զարգանալու պայմաններ․ «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այսօր ունեն ոչ միայն կացարանի, այլ նաև աշխատանքի խնդիր։ Մի կողմից՝ ուզում եմ տեղեկացնել, որ ունենք 50-ից  ավել թափուր հաստիք․ խնդրում և հորդորում եմ արցախցի մեր հայրենակիցներին անպայման դիմել, ուղարկել ինքնակենսագրականները․ աշխատանքային նկարագրին համապատասխանելու դեպքում IDBank-ը նրանց առաջնահերթություն կտա։ Մյուս կողմից՝ ուրախ եմ հայտարարել հատուկ արցախցի երիտասարդների համար մեր IDream ծրագրի մասին։ Ծրագրի ընթացքում 2-3 ամիս նրանց համար տեսական և գործնական դասընթացներ կանցկացնեն Բանկի ղեկավար կազմը, լավագույն մասնագետները։ Երիտասարդները հստակ պատկերացում կկազմեն ֆինանսաբանկային ոլորտի, դրա առանձնահատկությունների մասին և, իհարկե, մի քանի անգամ ավելի մեծ հնարավորություն կունենան դառնալ IDBank-ի աշխատակից։ Ծրագրի մասնակցության ժամանակ ուսանողները նաև կվճարվեն, որը ծրագրի անբաժանելի մասն է։ Բանկային փորձ ունենալու դեպքում ուսուցումը կարող է լինել ավելի արագացված», - ասում է Սոնա Մանուչարյանն ու ուղղորդում ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Իսկ IDBank-ի՝ ներկայումս թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Վստահ ենք, որ յուրաքանչյուր անհատ և կազմակերպություն կարող է իր չափով աջակցություն ցուցաբերել՝ ոչ միայն ապրումակցելով մեր հայրենակիցներին, այլև փորձելով ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցառումները մեր հայրենակիցների կյանքն առավել հեշտացնելու և բարելավելու համար։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ