Մանկապարտեզում 5-ամյա տղայի մահը պառկած դիրքում փսխելու ու խեղդվելու արդյունքում է եղել․ մանրամասներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր հուղարկավորեցին օրեր առաջ Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 60 մսուր-մանկապարտեզում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացած 5-ամյա երեխային: Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։ Քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ խիստ նախնական տվյալներով, երեխան մահացել է պառկած դիրքում փսխման արդյունքում շնչահեղձ լինելու հետեւանքով։
Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է համակողմանի քննություն։
Պարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անիկ Մեսրոպյանը մեզ հետ զրույցում պատմեց՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը.
«Երեխան իրեն վատ է զգացել, դաստիարակը եղել է տեղում, արագ արձագանքել է, երեխան փսխել է ննջասենյակում ու գիտակցությունը կորցրել: Հետո բուժքույրը, ես, մեկ ուրիշ աշխատակից վազելով գնացել ենք ննջասենյակ, երեխան գիտակցություն չի ունեցել, բայց պուլս ունեցել է: Փորձեցինք նորից փսխում ապահովել՝ մտածեցինք՝ կարող է ինչ-որ մի կտոր մնացած լինի, բայց դա չեղավ: Արագ «նաշադիր» ենք տվել, արձագանք չի տվել, պառկեցրել ենք գետնին ու սկսել արհեստական շնչառություն անել, բուժքույրը, ես: Շտապ օգնությունն էլ շատ արագ է արձագանքել, իր օգնությունն է ցույց տվել: Ծնողներն են եկել, հասել, հարազատներն են հասել ու տեղափոխել հիվանդանոց: Ոչ մի տեղեկություն չունենք մահվան նախնական պատճառի վերաբերյալ, մեզ ոչ մի բան հայտնի չէ: Երեխայի բժշկական գործերում գրված է եղել, որ առողջ երեխա է, գուցե խնդիրներ ունեցել է, չգիտեմ, չեմ կարող որեւէ տեղեկություն տալ այդ մասին: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի՝ ինչ է եղել:
Լրատվամիջոցները գրում էին՝ թունավորում է եղել, նման բան չկա, այդ օրը 324 երեխա է հաճախել մանկապարտեզ, որեւէ մեկի ինքնազգացողությունը չի վատացել այդ օրը»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...