Բուլղարիան մինչև օրվա վերջ ռուսական մեքենաների մուտքի արգելք կսահմանի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական պետհամարանիշներով մեքենաների Բուլղարիա մուտքի արգելքը կսկսի գործել մինչև երկուշաբթի օրվա վերջ. հայտարարել է Բուլղարիայի սահմանային ոստիկանության պետ Անտոն Զլատանովը։
«Հինգշաբթիից մինչև երեկ մենք շատ ակտիվ աշխատեցինք։ Վստահ եմ, որ մինչև օրվա վերջ (երկուշաբթի) Բուլղարիա կսկսի գործել ռուսական մեքենաների մուտքի արգելքը»,– մեջբերում է 24 Hours հրատարակությունը։
Արգելքը վերաբերում է ոչ միայն մեքենաներին, այլեւ բեռներին։ Սահմանային ոստիկանության տնօրենը չկարողացավ ճշտել, թե ամսական քանի ռուսական մեքենա է մտնում Բուլղարիա, սակայն պարզաբանեց, որ դրանք շատ չեն։
Նախկինում Եվրահանձնաժողովը պարզաբանում էր հրապարակել, որում ասվում էր, որ դեռևս 2022 թվականին ԵՄ Խորհրդի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները վերաբերում են նաև ՌԴ քաղաքացիների՝ ռուսական հաշվառման համարանիշերով ավտոմեքենաներին, և, համապատասխանաբար, ՌԴ քաղաքացիները չեն կարող անձնական մեքենաներ վարել Եվրամիության տարածքում, նույնիսկ զբոսաշրջային նպատակներով և կարճ ժամանակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ, Լատվիան ևս արգելել է այն մեքենաների մուտքը, որոնք գրանցված են Ռուսաստանում։ Մաքսային մարմինները կառգրավեն ավտոմեքենաները, եթե անձը հրաժարվի վերադառնալ Ռուսաստան կամ Բելառուս. հաղորդում է Հանրապետության պետական եկամուտների ծառայությունը։
Էստոնիան ևս արգելել է ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Այսպես է երկիրը արձագանքել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականներին: Մեքենաները ենթակա են միջազգային սահմանափակումների:
Հիշեցնենք, որ ռուսաստանցիներին արգելվել է մուտք գործել ԵՄ անձնական սմարթֆոններով, նոութբուքերով, կոսմետիկ միջոցներով և ռուսական գրանցումով մեքենաներով։ Այս ապրանքների ներմուծումը ԵՄ երկրներ կարող է դիտվել որպես արգելված ներմուծում. հայտարարել է Եվրահանձնաժողովը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...