Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հասնինք Սասուն, մտնինքն Վան. շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. ՓաշինյանՆիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանՀյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել Ալիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք ազգովի կհաղթահարենք այս տխուր շրջափուլը. Լիլիթ ԱրզումանյանՄեծ մեծ խոսելով չէ, պոռոտախոսությունը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. Մհեր ԱվետիսյանԹրամփի որդին «կաշառել» է գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը. BildԵթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ. Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնումԿալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք (լուսանկարներ)Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը «Էլ կլասիկո»-ի սպասումով. Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչումԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատվածԳեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերըԱվելի լավն են, քան տանիքային վահանակները. բացահայտվել են ֆասադային արևային մարտկոցների անսպասելի առավելություններըՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները
Հասարակություն

Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել

Փոցխերով պարահրապարակում առանձնապես չես «ֆռֆռա»: Ոնց էլ լինի, մեկնումեկի վրա կկանգնես, իսկ այդ դեպքում ֆիզիկայի օրենքները գործում են անվրեպ: Այդ օրենքները «ուղղումներ ու շտկումներ» չունեն, դրանք խորհրդարաններում չեն ընդունում: Հիմա. այնպիսի տպավորություն է, որ վերջին տարիների, ավելի կոնկրետ՝ վերջին 3 տարվա ամենից կենսական, ամենից առանցքային հարցը լուծել փորձող կամ գոնե հրապարակավ նման հայտ ներկայացնող ուժերը մշտապես «փոցխերով պարահրապարակում» են: Զարմանալի կլինի նման վիճակում որևէ բան ակնկալել, այսպես կոչված, «իշխանությունից»:

Այն կարողանում է միայն հանձնել, բերել ավերներ, կորուստներ, ողբերգություններ, ողբ, հիմա էլ՝ բռնագաղթ ու ցեղասպանություն: Եթե ինչ-որ ակնկալիք կա էլ, ապա ոչ իշխանությունից: Իսկ ոչ իշխանությունը ընդդիմությունն է: Օրերս ընդդիմադիր հարթակի ներկայացուցիչներից մեկը խոսել էր նաև իրենց սխալների մասին՝ մասնավորաբար ասելով. «Չստացվեց, մենք սխալվեցին, սխալն այն էր, որ մենք գերագնահատեցինք մեր մարդկային և կազմակերպական ուժը»: Անշուշտ, շատ լավ է, որ սխալների մասին հենց ընդդիմությունն է խոսում, կարևորը՝ դրանք հաշվի առնելն է՝ փոցխի վրա նորից չկանգնելու համար: Ու ընդհանրապես, կարելի է շատ երկար վերլուծել ընդդիմության սխալները, ու կան շրջանակներ, որ մեծ հավեսով զբաղվում են դրանով, բայց կան նրբերանգներ, որ առանձնապես չեն շոշափվում: Նախ՝ պետք է հասկանալ, թե որքանո՞վ է մեր վիճակում ու առկա տրամադրությունների, իրավիճակի պայմաններում տեղին «ընդդիմություն» եզրույթն ինքնին, ե՞րբ և ո՞ւմ են մարդիկ նկատի առնում ընդդիմություն ասելով:

Եթե խորհրդարանական ընդդիմությանը, այլ հարց է, եթե ընդհանրապես ոչ իշխանական ուժերին իր խայտաբղետությամբ, բացարձակ այլ հարց է: Սա կարևոր խնդիր է: Մյուս կողմից՝ առնվազն այն բանից հետո, երբ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց պահել իշխանությունը, ավելին՝ 2021-ին էլ իբր «ընտրություններ» կազմակերպեց ու վարչական ռեսուրսով, իրավապահ համակարգի տեռորով, բռնաճնշումներով վերարտադրվեց, ներքաղաքական պայքարը դուրս է եկել «դասական» կաղապարներից: Պայքարն, ըստ այդմ, ու դա միայն մեր բնորոշումը չէ, որոշակիորեն ստացավ ազգային-ազատագրական բնույթ ու բովանդակություն: Դատեք ինքներդ. եթե հայտարարվում է, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվող ուժը (գործիչը) զբաղված է մեր դարավոր թշնամիների շահերի սպասարկմամբ, ապա այդ իշխանության դեմ պայքարը դառնում է ազգային-ազատագրական՝ իր բովանդակային պարունակությամբ: Իսկ դա նշանակում է, որ առժամանակ պետք է մի կողմ դրվեն բոլոր կուսակցական դրոշները, բոլոր կողմնորոշումները (արևմտամետ, ռուսամետ, իրանամետ, չինամետ, բուրկինաֆասոյամետ և այլն), բոլոր կարող ուժերը, բոլոր ոչ միայն քաղաքական, այլև հասարակական, նաև՝ կրոնական կառույցները պիտի միավորվեն գլխավոր խնդիրը լուծելու համար:

Այսինքն, պայքարը դադարում է զուտ ներքաղաքական լինելուց և դառնում է վերքաղաքական, ավելին՝ համազգային, քանի որ վերաբերում է ազգի (ժողովրդի) և պետության հետագա գոյությանն ընդհանրապես: Իսկ ի՞նչ ենք տեսնում իրականության մեջ: Բառացիորեն օրերս տեսանք, որ նույն օրը նույն ժամերին երեք-չորս խումբ տարբեր վայրերում կարող է երթ կամ հանրահավաք անցկացնել՝ երբեմն մի հարթակից մեղադրանքներ ուղղելով մյուսի հասցեին: Երթերի, հանրահավաքների մասին շատ կարելի է խոսել՝ ինչու, ինչպես... Բայց կարևորն ու հիմնականն այն է, որ ամեն մի խումբ գնում է իր կածանով, որոնք, փաստորեն, ոչ մի տեղում չեն հատվում, առավել ևս՝ չեն միավորվում ու վերածվում ճանապարհի: Մինչդեռ, երբ միտինգներից դուրս, փողոցներում, պուրակներում, բակերում, խանութներում, որևէ տեղ մի քիչ երկար ես զրուցում մարդկանց հետ, ապա, հատուկենտ նիկոլականներին չհաշված, հիմնականում լսում ես բողոքի, դժգոհության, անեծքի և ոչ մեջբերելի արտահայտություններ՝ Նիկոլ Փաշինյանի, նրա իշխանության հասցեին և նրանց բերած ողբերգությունների ու աղետի վերաբերյալ:

Արտաքուստ կարող է թվալ, որ շատերի համար խորապես միևնույնն է, բայց դա ավելի շուտ խաբուսիկ տպավորություն է: Լավ, բա ինչո՞ւ ընդդիմության մոտ չի ստացվում: Պատճառները շատ են: Միայն չհամախմբվելու պարագան չէ: Ի վերջո, առանձին վերցրած ուժ կարող է առաջնորդել պայքարը: Միգուցե՝ ուժերի խումբ: Բայց խնդիրն այն է, որ գրեթե բոլոր այդ ուժերի և գործիչների շարքում, պայմանական ասած՝ «նիկոլ» չկա: Այսինքն, չկա արկածախնդիր, անպատասխանատու, պաթոլոգիկ կեղծող, մշտապես ստախոս, հրահրիչ մեկը, որ անի այնպիսի բաներ կամ այնպիսի կոչեր, որոնցից հետո կարող են լուրջ ցնցումներ տեղի ունենալ:

Նիկոլ Փաշինյանը դրանց փորձը ունի դեռ շատ վաղուց: Էլի հանգամանքներ կան՝ սկսյալ կրավորականությունից մինչև երկար-բարակ ելույթներն առ այն, թե ինչքան վատն է Նիկոլ Փաշինյանը (հազիվ թե հավաքվածները դրանում լրացուցիչ համոզվելու կարիք ունեն): Ու ամենակարևորը՝ ցանկացած քայլ անելիս առաջնային է դրանք մանրամասն հաշվարկելը, որպեսզի չստացվի, որ մարդիկ շարժվում են «Նիկոլի օրակարգով», շարժվում են նրա ձևավորած իրադարձությունների «պոչից»: Արդյունքի հասնելու համար պետք է կարողանալ ստեղծել իրադարձություններ, որոնք փոխում են իրավիճակը: Իսկ փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել, ավելի խաղաղ ու անվտանգ ժամանակներում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ