Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Տնտեսություն

«Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին

DBank-ը և Idram ընկերությունը ամփոփում են «Մի դրամի ուժի» սեպտեմբեր ամսվա ծրագիրը՝ հայտարարելով հաջորդ ամսվա շահառուի անունը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբեր ամսվա շահառուն «Հայքն աշխարհին» կրթական ծրագիրն էր, որին ընկերությունները նվիրաբերեցին 3․397․784 ՀՀ դրամ։ Ծրագրի նպատակն էր Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն ստանալու համապատասխան թվային կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել առցանց միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։ 

Սակայն, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ու նրանց՝ Արցախում ապրելու անհնարինությունը, ծրագիրը որոշակի փոփոխությամբ կիրականացվի՝ հաշվի առնելով  ծրագրի շահառուների կարիքները։ «Հայքն աշխարհին» ծրագրի ղեկավար Մարինա Մալխասյանի խոսքով՝ ծրագրի աշխատանքային խումբը մշտական կապի մեջ է արցախցի երիտասարդների հետ, և նրանք արդեն հանդիպել են ծրագրի համակարգող երիտասարդների խմբի հետ։ «Մեր խնդիրն է այս պահին կարիքների գնահատում անել և համոզվել, որ ապահովվում են մեր շահառուների առաջնային կենսական կարիքները։ Այս փուլի բարեհաջող ավարտից հետո, երբ երիտասարդները հումանիտար որևէ աջակցության կարիք չեն ունենա, մենք կվերադառնանք կրթական ծրագրի իրականացմանը, քանի որ բոլորիս համար այս պահին ամենակարևորն է նրանց աշխատանքով ապահովելը, իսկ մեր կրթական ծրագրի շնորհիվ նրանք հնարավորություն կունենան ավելի հեշտ գտնել աշխատանք ինչպես Հայաստանում, այնպես էլ հեռավար՝ միջազգային ընկերություններում։ Այս հարցում նույնպես մենք աջակցելու ենք», - հավելում է Մարինա Մալխասյանը։

«Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա գումարն ուղղվելու է «Հայորդի» ճամբարին, որն իր հարկի տակ է հյուրընկալել արցախյան պատերազմների զոհերի ընտանիքներին։

«Հայորդի» ճամբարի համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ ճամբարում կացարան է տրամադրվել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 մարդկանց։ Շահառուներն են զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ մայրերը, կանայք և երեխաները: Ընտանիքներին մատուցվելու են համալիր ծառայություններ՝ կոմունալ բոլոր հարմարություններով առանձնասենյակ, 3-անգամյա սնունդ, կարիքների ամբողջական գնահատում, հոգեբանական աջակցություն, երեխաների ժամանցի ապահովում, դասընթացներ հմտությունների և գիտելիքի ամրապնդման համար, աշխատանքի ընդունման աջակցություն։

Վաչե Վարդանյանը ասում է․ «Այս ամենով փորձելու ենք մարդկանց ցուցաբերել և՛ հոգեբանական աջակցություն, և՛ մուտք դեպի կյանք: Փորձելու ենք մարդկանց վերաինտեգրել կյանքին և օգնել այս դժվար պահը հաղթահարելու փուլում: Շարժական կայաններ են գործելու, որոնք շրջելու են Հայաստանի տարբեր համայնքներում և փորձելու են գտնել ու համալիր ծառայություններ մատուցել զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված հայորդիների ընտանիքներին, ինչպես նաև հղի կանանց», - ասում է Վաչեն։

Idram&IDBank հարթակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Իդրամն ու IDBank-ը հոկտեմբեր ամսվա «մի դրամներն» կուղղեն են արցախցի մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարմանը։ «Իդրամ» ընկերության բաժնետեր Լալա Բախշեցյանը, IDBank-ի բաժնետեր Վարտան Դիլանյանը այսօր նպատակ ունեն հնարավորինս սատար կանգնել մեր հայրենակիցներին, և միայն «Մի դրամի ուժը» ծրագիրը չէ, որ ծառայելու է այս նպատակին։ Ընկերություններն արդեն իսկ որոշակի միջոցառումներ են ձեռնարկել արցախցիներին աջակցելու համար, և սա շարունակական է լինելու։ 

Դուք ևս կարող եք միանալ այս կարևոր գործին և Ձեր լուման ներդնել մեր հայրենակիցների աջակցման հարցում։ Դրա համար պարզապես պետք է կատարել բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am կայքերով կամ ընկերությունների տերմինալներով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ