Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Հասարակություն

Երեք երեխաների մայրը մահացել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պաշտոնական տվյալներով Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 100 հազար 625 անձ։ Արցախից հայերի էթնիկ զտումը տևեց մեկ շաբաթից էլ քիչ։ Գաղթի ճանապարհն արցախցիների համար դժոխային է եղել։ Forrights.am-ի հետ զրույցում նրանք սարսափելի տեսարաններ են նկարագրում։

Կան վկայություններ, որ բռնի տեղահանվող հայերը մահացել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին այդպես էլ չհասնելով Մայր Հայրենքի։ Արայիկ Մարգարյանը Forrights.am-ի հետ զրույցում պատմեց, որ կինը դժբախտ պատահարի զոհ է դարձել սեպտեմբերի 28-ին։

«Ավտոներն առավոտյան կողմ կանգնած են եղել, մեքենայից իջել է, հետո, որ եկել է հետևի դուռը բացի, նստի՝ մեքենան այնպես էր, որ հետևից էլ էր հնարավոր նստել, իմ մեքենայի հետևը կանգնած Կամազը գալիս է ու խփում, մնում է երկու ավտոմեքենաների արանքում»,-կնոջ ողբերգական մահը նկարագրում է ամուսինը։

Կինը՝ Կարինե Մարգարյանը, 44 տարեկան էր, երեք անչափահաս երեխաների մայր։ Ընտանիքն ապրում էր Ստեփանակերտում։ Ադրբեջանական հարձակումից և Արցախն իրենց կամքին հակառակ լքելու հրահանգից հետո Մարգարյանները հարյուր հազարավոր հայերի նման ճանապարհ են ընկել դեպի Հայաստան։  Դժբախտ պատահարին ականատես են եղել նաև աչափահաս երեխաները։

«Երեխաներին տեղափոխեցի ընկերոջս ավտոն, ես ինչ ավտո, որ քշում եմ, այնտեղ պառկեցնելու հնարավորություն կար, բերեցի, հասցրեցի Գորիս։ Երևանում հանձնեցի հողին, այսօր յոթ օրը լրանում է մահվան»,-ցավով պատմում է Արայիկը և հիշում, թե ինչպես է անվերջ ձգվող խցանումների մեջ խնդրել, որ իրեն թույլ տան հասնել Գորիս։

«Դեպքը, որ եղավ, ընկերս դեմից էր գնում, պրոպկաների մեջի ժողովրդին բացատրում էր, թե ինչ է եղել, բոլորը ճանապարհ տվեցին, նույն օրը հասանք Գորիս»,-ասաց նա։

Արայիկն ականազերծման կազմակերպությունում է աշխատում, ընկերության մեքենայով է հասել Գորիս, աշխատավայրը նաև նրանց համար հյուրանոցում ժամանակավոր սենյակ է վարձել։ Սակայն, նշում է, որ բռնի տեղահնման սոցիալական և հոգեբանական ծանր հետևանքերին գումարվել է ոչ միայն կնոջ մահը, այլ նաև տարեց հոր հետ տեղի ունեցած դժբախտությունը։

«Ճանապարհին էլ հայրս է ընկել, կոտրվածքներ է ստացել, հիվանդանոցում է։ Պետք է վիրահատություն անեն, բացի այդ ուրիշ խնդիրներ էլ ունի»,-ասաց նա։

Կնոջ մահվան դեպքը գրանցել է մինչ Հակարիի կամուրջը։ Արայիկը, երբ կնոջ անշնչացած մարմինը մեքենայում հասել է թշնամական կողմի զինվորականների մոտ հեշտությամբ թույլ չեն տվել անցնի։

«Ադրբեջանցի զինվորականը եկավ, գլուխը գցեց ավտոն, ասում է՝ էս ի՞նչ ա, բացատրեցի, թե ինչ է եղել, թողեց անցնենք, բայց մեկն էլ կար ասում էր՝ իջի մեքենայից, հետո իր հետիններն ասացին թող անցի, նոր անցանք»,-նշեց նա՝ հավելելով, որ այժմ դժվարությամբ փորձելու է հոգալ երեք երեխաների, տարեց հոր և մոր կարիքները։ Միայն ցանկանում է, որ մի տանիք ունենա՝ երեխաներին այս դժվարին պայմաններում դրսում չթողնելու համար։

Forrights.am-ին գաղթի ճանապարհին գրանցված այլ մահվան դեպքեր էլ են հայտնի դարձել։ Ճարտարից տեղահանված Նարինե Սաֆարյանը մեզ հետ զրույցում վստահեցրել է, որ մինչև Վայք հասնելը մահվան չորս դեպքի է ականատես եղել։

«Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին գնացի, որ մեքենայից ջուր խնդրեմ, տեսնեմ տարեց մի կին է մեքենայի մեջ նստած, խոսում եմ՝ չի պատասխանում, ասացին՝ մահացած է։ Մի կին ասաց, որ ինքը մահացած է, ուղղակի իր թոռներն իր մոտ նստած են, չեն ասում, որ չվախենան։ Մի քանի քայլ այնկողմ մի կին էր մահացած, տղան ասում է՝ ո՞նց օգնեմ, մահացել է։ Մի մահացած տղամարդու էլ հանդիպեցինք, կլիներ մոտ 80 տարեկան։ Արդեն հասել էինք Վայք, պետք է գրանցվեինք, մի 40 տարեկան տղամարդ տեղում մահացավ, երևի ինֆարկտ խփեց։ Շոկի մեջ էինք, նման դեպքեր հեռուստացույցով եմ տեսել, երեխաներին ասում էի՝ դուրս չնայեք»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց նա։