Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան Անվճար բուհական կրթություն. Հրայր ԿամենդատյանՈչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն ՄարուքյանԳույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԽաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանԱնվճար, որակյալ, ինքնավար․ բարձրագույն կրթության համակարգի հեռանկարը. ՀայաՔվե հիմնասյուներԵկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Ներդրումային միջավայրի տակ դրված ականը Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետ
Հասարակություն

Հայրենազրկման աղետ, անհայրենիքության բարդույթ. կարևորը՝ աթոռը չեն կորցրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ համազգային աղետի դրամատիկ պահերից մեկը հաստատվող տեղեկություններն են: Հատկապես՝ հայրենիքի զգացողություն ունեցող և կորստի ահռելիությունը գիտակցողների համար: Հերթական հաստատվող տեղեկությունը՝ ճանաչած ու անծանոթ հայ մարդու զոհվելու մասին լինի, թե, օրինակ՝ հերթական գերեվարման, առևանգման, Արցախը թշնամուն հանձնելու, թե թշնամու կողմից հայկական դարավոր հերթական սրբավայրը պղծելու, կարող է թել կտրող վերջին կաթիլ լինել ցանկացած նորմալ հայ մարդու համար: Հայրենազրկման աղետ է: Կանխատեսված, և Փաշինյանի իշխանության գալով ու վարած օտարաշահ քաղաքականությամբ տեսանելիորեն ուրվագծված, կանխատեսված աղետ, որն ավելի ահավոր է, քան ամենից հոռետեսական կանխատեսումը: Ու այդ ամենի խորապատկերում տեսնում ես Փաշինյանի «մեծամասնական» խմբակցության՝ ՔՊ-ի ներկայացուցիչների ցինիկ ու սանձարձակ վարքը խորհրդարանի դահլիճում:

Այնքան սանձարձակ, որ Արցախը կործանելուց հետո, Հայաստանը օրհասի ջղակծկումների մեջ գցելուց հետո դեռ զազրախոսական արտահայտություններով վրա են տալիս... ընդդիմադիր պատգամավորների վրա, մեղադրում, դատապարտո՜ւմ: Այստեղ են ասել՝ «սելի փոխարեն սելվորն է ճռռում», այս դեպքում՝ ճռճռում: Ու, որպես յուրօրինակ «յուղոտ» վերջակետ, քպականներից մեկը ելնում ու ասում է, թե՝ այ, շարունակ գուժում էիք, թե այս ենք կորցնելու, այն ենք կորցնելու, մենք ոչինչ էլ չենք կորցրել: Իրենք, փաստորեն, ոչինչ չեն կորցրել: Արցախը՝ հեչ: Իրենց համար՝ հեչ: Ասում էին, չէ՞, որ զինվորները զոհվում են «ոչնչի համար», հիմա էլ՝ «ոչինչ չենք կորցրել»: Փաստորեն: Տեսնես սրանք ի՞նչն են կորուստ համարում, առհասարակ: Չնայած այստեղ էլ տեսնելու առանձնապես բան չկա:

Ակամայից մտաբերում ես այն դրվագը, երբ 44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարությունից հետո, քպական կարկառուններից մեկը, ասես ի մի բերելով իրենց բոլորին ամենից շատ հուզող հարցը, ասաց, թե իրենք ընդամենը 2 պատգամավոր են «կորցրել» խմբակցությունից (երկու ամոթաբուռ ունեցող անձ հեռացել էր խմբակցությունից): Այն, որ հազարավոր զինվորներ ու սպաներ էին զոհվել, այն, որ Արցախի մի զգալի մասը, Շուշին ու Հադրութն էին կորսվել, քպականների համար ընդհանրապես ոչ մի բան էր: Կարևորը՝ իրենք 2 դեպուտատական ձայնից էին զրկվել ու, ամենից կարևորը՝ իրենց աթոռը չէին կորցրել: Ու հիմա էլ կանգնում ասում են՝ ոչինչ չենք կորցրել: Դե, իհարկե, իրենք ոչինչ չեն կորցրել:

Անհայրենիքությունը ծանր ախտորոշում է: Հիմա՝ հազարավոր ու հազարավոր մարդիկ իրենց «քաղաքականության» հետևանքով հայրենիք են կորցրել, հայրենազուրկ են դարձել, իսկ իրենք մեղավորներ են փնտրում, որ գոնե տեսախցիկների առաջ պատասխանատվությունից պլստան: Անհայրենիքները բերեցին հայրենազրկության: Բայց իրենց համար կարևորն այն է, որ աթոռը չեն կորցրել: Դեռ չեն կորցրել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում