Արևային էներգետիկան աճել է, մյուսները՝ նվազել
Էլեկտրաէներգիայի սպառման համաշխարհային պահանջարկն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 0,4 %-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Այդ մասին վկայում են «Էմբեր» էներգետիկ վերլուծական կենտրոնի տվյալները, որոնք համադրել են աշխարհի 78 երկրների ցուցանիշները, ընդ որում նշված աճը զգալիորեն ցածր է վերջին 10 տարվա միջին պատմական ցուցանիշից, որը տարեկան կազմել է 2,6 %։
Էլեկտրաէներգիայի սպառման համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի նվազումը կապված է առաջին հերթին Եվրամիության որոշ խոշոր տնտեսություններում պահանջարկի նվազման հետ, ընդ որում քամու և արևային էներգիայի բաժինն այս տարվա հունվար-հունիս ամիսներին ռեկորդային է եղել։
Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի 14,3 %-ը ստացվել է էներգիայի վերականգնվող աղբյուրներից։ 2022 թվականին այդ ցուցանիշը զգալի ցածր էր՝ 12,8 %։ Քամու էներգիայի բաժինը էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության մեջ կազմել է 8,75 %, իսկ արևային էներգիայինն աճել է մինչև 5,52 %-ի։ Այս կերպ քամու և արևային էներգիան դարձել է էլեկտրաէներգիայի այն երկու աղբյուրները, որոնք ավելացրել են իրենց չափաբաժինը և միակ դրական աճն են ցուցաբերել։ Ածխի և ջրի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման ծավալները զգալիորեն նվազել են ողջ աշխարհում։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Մանե Անանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի