Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի
Աշխարհ

Ում էր պետք Մերձավոր Արեւելքում ներկայիս էսկալացիան 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն մի քանի օր է աշխարհի ամենից խնդրահարույց տարածաշրջաններից մեկում՝ Մերձավոր Արեւելքում «շատ թեժ» է։ ՀԱՄԱՍ խմբավորումն, ըստ էության, պատերազմ է հայտարարել Իսրայել պետությանը։ Առանց որեւէ չափազանցության, կարելի է ասել, որ ռեգիոնում տեղի է ունենում լայնածավալ պատերազմ՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Արդեն հիմա կարելի է ասել, որ Մերձավոր Արեւելքի այս էսկալացիան ստվերեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Ու մինչ պայթում են ռումբերը, կրակահերթեր արձակում զենքերն ու զոհվում կամ վիրավորվում մարդիկ, շատերը փորձում են հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այս էսկալացիան, ում էր այն պետք։ 

Իսրայելցի փորձագետները նշում են, որ ՀԱՄԱՍ-ի այս կեցվածքը մի փոքր տարօրինակ էր, քանի որ այն երկար ժամանակ իրեն հեռու էր պահում ցանկացած ահաբեկչական գործողությունից, «Իսլամական Ջիհադի» ակտիվությունից, իր ռազմական թեւի ակտիվ գործողություններից եւ այլն։ Ըստ էության երկու պատճառ կա, որոնք պայմանավորել են ՀԱՄԱՍ-ի ակտիվացումը․ 

• Առաջինն Իրանն է, որը հետաքրքրված է, որպեսզի ռեգիոնում լարվածություն առաջանա եւ պահպանվի, որով եւ վերջինս կկարողանա պահպանել իր շիա-մահմեդական առանցքը ռեգիոնում 

• Երկրորդը, որը կարելի է նույնիսկ ավելի ծանրակշիռ համարել՝ Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ նախապատրաստվող համաձայնագիրն էր՝ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ, որի սեւագիր տարբերակն արդեն կարելի է ասել պատրաստ էր լրիվությամբ։ Սրանով պայմանավորված, այն պաղեստինցիները, որոնք մտավախություն ունեին, որ «իրենց ոտքի տակից հողը կարող է սահել», որոշեցին հիշեցնել իրենց մասին։ 

• Խոսվում է նաեւ որոշ իրավիճակային հանգամանքների մասին։ Բանն այն է, որ ՀԱՄԱՍ-ը կորցնում էր իր դիրքերը Գազայի սեկտորում։ Այնտեղ առկա են ահռելի ծավալների մարդասիրական խնդիրներ, այդ թվում նաեւ՝ ֆինանսական եւ Քաթարը, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Գազայի սեկտորին, սպառնացել էր, որ կդադարեցնի ֆինանսավորումը։ Եւ ահա ՀԱՄԱՍ-ն էլ որոշել է հասկացնել, թե «ով է տանտերը»։ Ու հիմա նաեւ հարց է, թե որքան կտեւի այս էսկալացիան։ 

Եթե Իսրայելը կարողանա արագ եւ ազդու կերպով հակահարված տալ ՀԱՄԱՍ-ին, դա մի հարց է, սակայն եթե այն ձգձգվի եւ վերածվի ձգձգվող պատերազմի, ապա ամեն բան կարող է այլ տեսք ընդունել եւ ազդել Մերձավոր Արեւելքի ողջ աշխարհաքաղաքական դրվածքի վրա։ Մյուս խնդիրը այն է, որ վերջնական կերպով, անկախ հանրային լայն լսարանների համար ասված թեզիսներից, հայտնի չեն ՀԱՄԱՍ-ի նպատակները։ Հնարավոր է, որ ներկայիս թեժացումը նպատակ ունի թուլացնել Բինիամին Նեթանյահուի կառավարությանը եւ կապված է Իսրայելում ընթացող ներքաղաքական պայքարի հետ։ 

Ի վերջո, արդեն հիմա են շատերը Իսրայելում հարցնում, թե ինչպես պատահեց, որ նման ծավալի էսկալացիայի նախապատրաստումը բանակի եւ մյուս ուժային ու հատուկ ծառայությունների ուշադրությունից վրիպեց։ Ի դեպ մի պատմական սիմվոլիկա կա, որն այսօր իսրայելցի փորձագետները հիշում են։ Բանն այն է, որ ՀԱՄԱՍ-ը իր գործողությունները սկսեց Ահեղ Դատաստանի օրվա պատերազմի ավարտի սիմվոլիկ օրվանից մեկ օր անց եւ շատերն են հիշում, որ երբ այդ պատերազմն ավարտվեց Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Հոլդա Մեյիրի կառավարությունը ստիպված եղավ հրաժարական տալ: